31 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Խաչատրյանի անունը չգիտե՞ր. այդ մարդու հարստության մասին լեգենդներ են պտտվում

ՀՀ Ազգային Ժողովում այսօր շարունակվեց ՄԻՊ զեկույցի քննարկումից հետո ամփոփիչ ելույթների փուլը: գնահատելով ՄԻՊ տարեկան զեկույցը` ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ թերություններ ու բացթողումներ մատնանշեց: Պատգամավորը մասնավորապես նշեց, որ Կարեն Անդրեասյանին հարց է տրվել, թե պետական պաշտոնի չարաշահման և դիրքի օգտագործման դեպք կարող է մատնանշել. “Անուն, ասա ու մարդու իրավունքների պաշտպանը այդպես էլ անուն չտվեց: […]

Ազգային ժողովում թեժ է. “մարտի 1-ի” դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի հարցն է քննարկվում

Այսօր ապրիլի 11-ին շարունակվում է ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը, որին թեժ մթնոլորտ է սպասվում: Այսօրվա նիստին քննարկվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության հեղինակած 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու […]

Ոստիկանապետը կաբինետում չէր /վիդեո/

ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ապրիլի 9-ին կատարված դեպքերը վկայում են, որ մեր ոստիկանությունը հստակ գիտի` ինչ է նշանակում խաղաղ հավաք, ինչպիսի միջացառումներ պետք  է ձեռնարկել խախտման դեպքում: ”Այն ոստիկանությունը, որ մենք տեսանք երեկ չէ առաջին օրը, իրավական պետությանը հարիր ոստիկանություն է: Այն գործողությունները, որ մենք տեսանք […]

Կրծողի հոգեբանությամբ պաշտոնյաների, հաբռգած մեծահարուստների, նրանց անմակարդակ լակոտների մասին

Թեման, որին հաճախակի ցանկություն է եղել անդրադառնալ, մշտապես հետաձգել եմ, սակայն այժմ չեմ կարող այդ մասին չբարձրաձայնել…Խոսքը վերաբերում է առնետի` կրծողի հոգեբանությամբ պաշտոնյաներին, հաբռգած մեծահարուստներին, արագ հարստացող որոշակի անմակարդակ, գռեհիկ տականքներին, նրանց լակոտներին, հարազատներին, բարեկամներին, ծանոթներին… Քավ լիցի, մեր հասարակությանը, մեր պետությանը պետք են գործարարներ, հարուստներ, հատկապես մեծաքանակ միջին խավ: Եվ իրոք, կան կիրթ, ազնիվ, […]

Երեւանի ընտրությունների մասին Ադիբեկյանի վերջին թվերը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր Հենարան մամուլի ակումբում անդրադարձավ Երևանի խնդիրներին` ներկայացնելով, թե բնակիչներն  ինչպես են տրամադրված դրանց լուծմանը: “Երևանի տարբեր համայնքներում տարբեր տրամադրվածություն, տարբեր խնդիրներ կան, թեև կան նաև խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր համայքների համար”,-ասաց սոցիոլոգը: Ըստ հարցումների` առավել գոհ են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Նոր-Նորք վարչական շրջանների բնակիչները, մասամբ գոհ են Դավիթաշենի, Շենգավիթի բնակիչները, առավել […]

Հոլիվուդը Գյումրիում

Ապրիլի 10-ին Գյումրիում իշխում էր դասական երաժշտությունը։ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դահլիճում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը համատեղ ներկայացրին “Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop” համերգային ծրագիրը։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց հոլիվուդյան հայտնի ֆիլմերի (“Խիզախ սիրտը”, “Կարիբյան ծովի ծովահենները”, “Կնքահայրը”, “Մի անգամ Ամերիկայում” և այլն) մեղեդիները: […]

Դիմում է ոստիկանապետին

Հարգելի պարոն Գասպարյան,             2013թ. ապրիլի 9-ին ստացված ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու և Արաբկիրի բաժիններ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին բերման ենթարկված են եղել. Եղիա Ավետիսի Ներսեսյանը Վարդգես Արարատի Պետրոսյանը Մարիամ Սուխուդյանը Արման Ալեքսանյանը Արման Վերմիշյանը ՀՀ […]

Վարչապետը նախ դիտողություն արեց Թովմասյանին, ապա հարցը սրեց

Կառավարության այսօրվա նիստը վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը սկսեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանին ուղղված դիտողությամբ: Նախարարը խոսում էր, իսկ Սարգսյանը` ՛՛Կարո՞ղ ենք սկսել, պարոն Թովմասյան՛՛: Ապա վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ երեկ հրապարակվել է Հայաստանի ցանցային պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվությունը, երևում է, որ համաշխարահային ցանցային պատրաստվածության համակարգում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 12 տեղով և 144 երկրների […]

Կփոխվեն ավելի ուշ

Այսօր կառավարության նիստ կգումարվի, որին փաստորեն կմասնակցեն միայն պաշտոնակատարներ: Ապրիլի 9-ին ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով, համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րոդ հոդվածի, հրաժարական տվեց: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երդմնակալության արարողությունից հետո նախագահական նստավայրում ընդունեց կառավարության հրաժարականը: Սակայն նախկին կառավարության ներկայացուցիչները շարունակում են պաշտոնավարումը` որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նախագահը, խորհրդակցելով պատգամավորական խմբակցությունների […]

Արա Աբրահամյանի “կեղտոտ” փողերը /վիդեո/

Համաշխարհային հայերի կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում օրերս անդրադարձավ իր փողերին: “Իմ փողերը կեղտոտ չեն, մաքուր են, ես չեմ կարա կեղտոտ փողեր ներդնեմ”,-ասաց նա: Արա Աբրահամյանի խոսքով, 2003-ին երբ փախստականների համար Հայաստանում 250 բնակարան գնեց եւ նվիրեց, Հայաստանից իր դեմ բողոք գրեցին: “Ինձ կանչեցին Մոսկվայի հարկային, ասացին` Հայաստանից բողոք է եկել, էդ փողերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի