16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բյուջեի միջոցների լայնածավալ փոշիացում չի եղել. փոխվարչապետ

Այսօր Ազգային ժողովում Վերահսկի պալատի հաշվետվության վերաբերյալ կառավարության արձագանքը ներկայացրեց փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

՛՛Խնդիրներ միայն 2012թ.-ին չեն արձանագրվել: Դրանք արմատացած են տասնամյակների ընթացքում: Հաշվետոթյամբ արձանագրված բոլոր խնդիրների մասով համապատասխան միջոցներ են ձեռնարկվել՛՛,-ասաց նա` հավելելով, որ համաձայն չեն, թե տեղի է ունեցել բյուջեի միջոցների լայնածավալ փոշիացում:

Նախարարն ընդգծեց, որ շինարարության ոլորտում արձանագրված խնդիրները պետք է ստանան իրենց լուծումները կնքված պայմանագրերի շրջանակներում:

Նա նաև հավելեց, որ կան առանձին ծրագրեր, որոնց ընթացքում գործադիրն ինքն է բացահայտել խնդիրներ, մասնավորապես ՛՛Գյուրիի տեխնոպարկի մասին՛՛ ծրագիրը, որն իրականացվում է փուլային եղանակով:


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ