19 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպանել է անտառտնտեսության պետին. սպանվողը Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդին է

Մայիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Վանաձորի բաժին և հայտնել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբախ Ղամբարյանի, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի […]

Դեմիրճյանը` ՀԱԿ դաշինքը գլխավորելու, ՀԱԿԿ-ի, ՀՀՇ-ի մասին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խոստովանում է, որ քաղաքական դաշտում խառնաշփոթ է առաջացել նոր վերակազմավորվող ՀՀՇ-ի, ՀԱԿ դաշինքի, ՀԱԿԿ-ի, ՀԱԿ խմբակցության պատճառով, քանի որ նույնիսկ լրագրողներն են շփոթում, թե սրանցից որին ով է անդակամցում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ասաց, որ իրենք համագործակցում են և պատրաստ են շարունակել համագործակցել թե ՀԱԿ կուսակցության, թե […]

Տիկին Շուշանիկի թոշակը ուրիշն էր ստացել. Խաչիկյանի դատը շարունակվում է /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվում է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատաքննությունը: Այս փուլում դատարանը հարցաքննում է  վկաներին: Հիշեցնենք, ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար […]

Երբ ԲՀԿ-ն կլինի ընդդիմություն. ինչու Դեմիրճյանը չէր գնացել Ծառուկյանի եկեղեցու բացմանը /վիդեո/

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը չի մասնակցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը առողջական խնդիրների պատճառով: Այս մասին պատգամավորն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Հարցին` ինչով էր պայմանավորված Գագիկ Ծառուկյանի և երկրորդ ու երրորդ նախագահների հանդիպումն այս վայրում, համերաշխության նշան էր արդյո՞ք, Դեմիրճյանը պատասխանեց. ՛՛Դա ինչ-որ համերաշխության դրսևորում չէր, […]

Սպանություն Վանաձորում

Մայիսի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց է ընդունվել տղամարդու դիակ: Ոստիկանություն նոր մանրամասներ է հաղորդել, ըստ որի պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձորի Բաղրամյան փողոցում  սպանել է 1978 թ. ծնված  Թովմա  Մաթևոսյանին: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի […]

Դեմիրճյանը ցիտեց Սերժ Սարգսյանին, իսկ ՀԱԿԿ-ի գաղջությունը

՛՛Երկիրը շարունակում է գտնվել ճգնաժամի մեջ, սոցիալական, հոգեբանական ճգնաժամի մեջ, գաղջ մթնոլորտ է երկրում իսկապես տիրում /Նախագահ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում ասել էր, որ խնդիը երկրում տիրող գաղջ մթնոլորտն է-խմբ./: Այս պայմաններում վերանշանակվում է այն կառավարությունը, որի գործունեության հետևանքով աճել է արտագաղթը, գործազրկությունն ու աղքատությունը: Հիմնավորումն այն է, որ կառավարությունը յոթ տոկոսանոց աճ է ապահովել, […]

ՄԻՊ-ը առաջարկում է ՊՆ-ին հատուկ հաշվետվություն ներկայացնել ԱԺ զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ

Երեկ երեկոյան ցավով ծանոթացանք Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած դեպքի մասին: Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մահացած զինծառայողի ընտանիքին և հույս հայտնում վիրավորված զինծառայողի ապաքինման հարցում: Ակնկալում ենք, որ Զինվորական դատախազությունը կապահովի այս դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, իսկ դատարանները, պահպանելով օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար կստեղծեն գործի հանգամանքների […]

Պիետրոդարկին` քաղցկեղով հիվանդ հայ մանուկների համար

Մայիսի 15-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, երևանյան հանդիսատեսին ներկայացրեց “Hollywood Non-Stop” համերգային ծրագիրը։ Այն լի էր հաճելի անակնկալներով, որոնք մեկը մյուսի հետևից հանկարծակիի էին բերում հանդիսատեսին։ Ամերիկյան կինոերաժշտության երեկոյի ընթացքում երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով, տեղեկանալով “Hollywood Non-Stop”-ի […]

Սեփական դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց աշխատանքից ազատել Հայաստանի Հանրապետության ֆի­նանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանին: ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխատակազմի ղեկավարն ազատվում է սեփական դիմումի համաձայն: 2011 թ. ՀՀ կառավարությունը որոշել էր Ա. Շահնազարյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել 4 տարով՝ մինչեւ 2015 թ.:  Արմեն Շահնազարյանն աշխատակազմի ղեկավար էր նշանավել 2007 թ-ին:

Վարչապետը հորդորեց օգնել ՛՛Սպայկա՛՛ ընկերությանը. գիշերը բռնկված հրդեհը դեռ չի մարվել /լրացված/

Մայիսի 15-ին` ժամը 23:58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող ՛՛Սպայկա՛՛ ՍՊԸ-ում: Նախնական տվյալներով այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 2500քմ մակերեսով: Այսօր կառավարության նիստին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ  վնասի ծավալները բավական մեծ են՝ 1500 քառ. մ-ից ավելի: ՛՛Նմուշառումներ ենք իրականացրել, մինչև օրվա վերջ վերջանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի