07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Եթե կրճատեն ճոխ ծախսերը, թանկարժեք ուղեւորությունները . ՄԻՊ-ը շանտաժի է դիմում /վիդեո/

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այլեւս չի խնդրելու իր ընկերներին կամ չի խնայելու գրենական պիտույքների ծախսերից, որպեսզի կատարի օրենքով իրեն վերապահված գործառույթը: “Մեր աշխատակիցները քրեակատարողական հիմնարկներ պիտի գնան, բայց ցավոք դրա համար գումար չեն հատկացնում, դոնորների տվածն ու խնայողությունները սպառվում են”,-ասաց նա:

ՄԻՊ-ի խոսքով, իր ուզածն այնքան էլ մեծ գումար չէ, այլ սիմվոլիկ՝ 10-15 մլն դրամ, որպեսզի կարողանան պաշտպանել անազատության մեջ գտնվողների իրավունքները:

“Կարծում եմ, եթե այլ գերատեսչությունները մի քիչ կրճատեն ճոխ ծախսերը, թանկարժեք ուղեւորությունները, ավելի հստակ` բյուջեն օգտագործվի խնայողաբար,՝ կկարողնան այդ գումարը մեզ հատկացնել”,-հայտարարեց Անդրեասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնապես հայտարարեց, որ 2014թ. հունվարի 1-ից չի իրականացնելու այդ լիազորությունը, եթե գումար չնախատեսվի բյուջեով: “Գուցե ասածս շանտաժ համարեն, թող համարեն”,- եզրափակեց Կարեն Անդրեասյանը:

ՄԻՊ “շանտաժի” մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ