07 Հունիսի, Saturday, 2025
KFC

“Ով գլուխը բնից հանեց, լոմով ուտելու ա … ” /վիդեո/

“Ընդիմության բավականին թուլացած պայմաններում, երբ չկա իշխանության կոնսոլիդացիայի խնդիր, իշխանության տարբեր ցեղեր փորձում են ամրապնդել իրենց դիրքերը հետագա “ժառանգորդի” ամբիացիաներով”, -քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համոզմամբ` ներքաղաքական կյանքում ընթացող ցանկացած գործընթաց կամ իրադարձություն հարկավոր է դիտարկել այս համատեքստում:

 “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Քոչարյանը խոսեց ներքաղաքական պրոցեսների մասին: Ըստ փորձագետի` Հայաստանում տեղի ունեցող մնացած բոլոր երևույթները պարզապես ածանցյալներ են` ”Վերահսկիչ պալատի այդ հաշվետվությունը, օֆշորի հետ կապված այդ պրոցեսները, միմյանց նկատմամաբ մամուլում ընթացող այդ ակնարկներով խսակցություննները”:

Քաղաքական կյանքը Քոչարյանի գնահատմամբ` գտնվում է մի հանգրվանում. ”Ով կոպիտ ասած` գլուխը հանի բնից, գլխին լոմով ուտելու ա … ով փորձի մի փոքր ամբիցիա դրսևորել և փորձել ժառանգորդ դառնալ շատ ուժեղ հարվածների է արժանանալու …

”Իշխան Զաքարյանը ավելի շատ կատարողն էր, այստեղ Հովիկ Աբրահամյանը ավելի շատ ստացավ այդ հարվածը, քան Իշխան Զաքարյանը, բայց դա չի նշանակում, որ մյուս թևը` ասենք` վարչապետը չի ստանա այդ հարվածը ”:

Կարեն Քոչարյանի գնահտմամբ` նույնիսկ իշխանության մեջ թևերը շատ տարբեր են ու բնականաբար տեսակետներն են տարբեր.”Կա օրինակ վարչապետի կողմ և կա ԱԺ նախագահ, տարիքով հանրապետականներ -երիտասարդներ, օլիգարխիկ թև, քաղաքական թև”,-ասաց Կարեն Քոչարյանը:

Henaran.am-ը հետաքրքրվեց, այնուամենայնիվ ում է տեսնում քաղտեխնոլոգը այսպես ասած` հնարավոր ժառանգորդների ցանկում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ