25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Տարվա բժիշկները”

Հունիսի 21-ին ՀՀ առողջապահության նախարարությունը  Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպեց “Տարվա բժիշկ” հանրապետական բաց մրցույթի մրցանակաբաշխությունը: Բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով, իսկ անվանակարգերում առաջադրված և հաղթած բուժաշխատողները պարգևատրվեցին մրցանակներով:   Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության “Տարվա բժիշկ” հանրապետական մրցույթի 14 անվանակարգերում հաղթող ճանաչվեցին.     1. “Տարվա բժշկական հաստատության […]

Մուշում ավիրում են հայկական պատմական նշանակություն ունեցող տները /ֆոտո/

Թուրքիայում նորից հայկական պատմամշակութային ժառանգության դեմ վայրագության դեպք է արձանագրվել։ Ինչպես հայտնում է Թուրքիայում գործող “Այքըրըդողրուլար” կայքի հայազգի լրագրող Ջեւաթ Սինեթը, թուրքական իշխանությունները սկսել են քանդել Մուշում հայերին պատկանող պատմական նշանակության տները, հաղորդում է  թուրքագիտական պորտալը: Նախկինում հայերին պատկանած տները քանդելու որոշում է կայացրել Մուշի քաղաքապետարանը, որտեղ մեծամասնություն են կազմում իշխող “Արդարություն եւ զարգացում” կուսակցության անդամները։ […]

Ինչ կստանա Հայաստանը “ՀայՌուսգազարդում” իր բաժնեմասը “Գազպրոմին” տալու դիմաց

” ”ՀայՌուսգազարդ”-ում ”Գազպրոմ”-ի բաժնեմասը 100 տոկոսի հասցնելը հնարավորություն կտա Հայաստանին, որ առաջիկա հինգ տարիներին գազի գները չփոփոխվեն”,-այսօր լրագրողների հետ հանդիպամանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ”Մենք կրկնակի անգամ էժան ենք գազը գնում Ռուսաստանից: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և մենք չենք գնա այն ճանապարհով, որ Ռուսաստանը զիջումների կողմ լինի, իսկ մենք` ոչ”,-հավելեց նա: […]

Պարտքեր ուներ, դրա համար էլ որոշեցին վախեցնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին /լրացվում է/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը: Դատական նիստում ցուցմունք են տալիս ամբաստանյալները: Նախորդ նիստում ցուցմունք տվեցին Վարդան Սեդրակյանն ու Խաչիկ Պողոսյանը: Այսօր դատարանը կլսի Սամվել Հարությունյանին: Վերջինիս խոսքով, ինքը Վարդան Սեդրակյանից պարտքով փող էր ուզել` քիչ էր տվել: Պարտքեր ուներ, դրա […]

Էրեբունինում ջուր չի լինի

ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10.00 – 20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ-Բեկի 1, 2 թաղամասերի, Չեռնիշևսկու, Կռիլովի, Ազատամարտիկների, Նոր Արեշի 3, 5 փողոցների, Ռոստովյան փող. 15, 17, 19, 21, 23, 25, 27 համարների, Աթոյան փողոցի անցուղու 1-80 համարների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: […]

“Յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքական գործիչ պետք է օֆշորում հաշիվ ունենա”

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օֆշորում հայտնվելու մասին տեղեկատվությունը տարատեսակ քննարկումների առիթ հանդիսացավ: Բոլորը խոսում են “օֆշորի” սկանդալից` երբեմն առանց պատկերացնելու ինչ է դա: Այսպես, ի՞նչ է օֆշորը: Օֆշոր բառն առաջացել է անգլերեն Offshore բառից, որը նշանակում է “ափից մի քիչ հեռու գտնվող”: Օֆշորային են համարվում այն տարածքները, […]

Դեռևս պարզ չէ՝ ում մեղքով է չարաշահումը եղել

՛՛Մենք դեռևս մարզպետարանների հարց չենք քննարկել: Այնպես չի, որ մենք նստում ենք ու ինքնանպատակ նշանակումներ ենք անում: Ուսումնասիրություններ են արվում, կտեսնենք՝ անբավարար աշխատանքը և կորոշենք՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ ընտրությունների արդյունքները կապ չունեն մարզպետների նշանակման հետ: ՛՛Բայց ընտրություններին մենք համատեղ բավական լավ արդյունքներ ենք ունեցել, և մենք այն քաղաքական թիմը […]

Առաջիկայում վարչապետի փոփոխություն չի լինի

՛՛Առաջիկայում հնարավոր պաշտոնանկություններ չեն դիտարկվում, առավել ևս ամռան ամիսներին քաղաքական պրոցեսները կարծես թե ավելի ոչ ընդգծված են լինում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Լրագրողների դիտարկմանը, որ վարչապետի անվան շուրջ ծագած օֆշորային սկանդալը բավական լուրջ էր թեկուզ ժամանակավորապես լիազորությունները վայր դնելու առումով, ՀՀԿ փոխնախագահն արձագանքեց. ՛՛Նորանկախ Հայաստանի առաջին օրվանից ցանկացած վարչապետի […]

Ինչու սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և չեն ենթարկվել լաբորատոր փորձաքննության

“Արմենիա” հեռուստաընկերության “Սուր անկյուն” հաղորդաշարիս.թ-ի հունիսի 16-ի թողարկման թեմաներից մեկը վերաբերում էր պաղպաղակի շուկայում առկա խնդիրներին:Ռեպորտաժում լրագրողը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների հետհամատեղ իրականացնում է նմուշառում, և արդեն կոդավորված նմուշները հանձնում լաբորատորփորձաքննության:  Նույն տեսանյութում կոդավորումն իրականացնելիս պարզ է դառնում, որ “Թամարա”, “Էլիտ շանթ”, “Աշտարակ կաթ”, “Անի”, “Բիոկաթ”, “Ասա”, “Գրանդ քենդի”, “Չանախ” և “Արմսվիթ շանթ” ընկերություններից “Թամարա”, “Էլիտ շանթ”, “Աշտարակ կաթ”, “Անի”, “Բիոկաթ”, “Ասա” և “Չանախ” ընկերությունների  կողմից արտադրված նմուշառված ապրանքատեսակները չեն համապատասխանում մակնշմանպահանջներին: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվում է, որ պաղպաղակներում (բացառությամբ “Բիոկաթ” ընկերության կողմից արտադրված պաղպաղակի) օգտագործված է մեծ քանակությամբ բուսայուղ(սփրեդ): Ս. թ. Հունիսի 22-23-ին “Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպության կողմիցիրացման ցանցում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սխալ մակնշած և  ցածր որակիպաղպաղակները դուրս չեն բերվել շուկայից, այն դեպքում, երբ սխալ  մակնշումը վերոնշյալ Ծառայության համարհիմք էր ցածր որակի պաղպաղակը շուկայից դուրս բերելու. դեռ ավելին՝ դիտարկման արդյունքում հնարավոր էր իրականացնել նաև նմուշառում՝ պարզելու արդյոք այդ ապրանքն անվտանգ է, թե ոչ: Թերևս հարց, որիպատասխանը մինչ օրս չունենք, չնայած այն բանի, որ ոչ միայն կարող էինք, այլև պետք է ունենայինք: “Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը բոլոր զանգվածային լրատվամիջոցներին կոչ է անում ակտիվ համագործակցության պարզելու՝ ինչու մինչ օրս սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի