Դատավորը ներողություն խնդրեց /վիդեո/
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում հուլիսի 4-ին շարունակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարության հուլիսի 4-ի նիստին վկա Իսահակ Խուդաբաշյանը մտնելով դահլիճ նախ հեգնեց նիստերի քարտուղարին՝՝ “Մեծապատիվ շնորհակալություն ձեզ”:
Նա դժգոհեց, որ վատառողջ է, եւ չէր կարող երկար սպասել: Քարտուղարին խնդրել էր իրեն շուտ հարցաքննել:
“Քարտուղարը նախ չի որոշում հերթականությունը, եւ երկրորդ, դուք չէիք տվել ձեր անձնագիրը, որպեսզի կանչեինք ձեզ”,-ասաց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը:
“Հա չեմ տվել, բա որ վատանայի, տանեին տուն, անձնագիրս մնար ձեր մոտ”,-դժգոհեց վկան:
Դատավորը ներողություն խնդրեց վկայից եւ առաջարկեց աթոռ՝ նստած ցուցմունք տալու համար: Սակայն նա “նստադուլ” արեց եւ ցուցմունքը տվեց կանգնած, ինչպես կարգն է:
Իսկ նա դատարան էր եկել հարեւանի՝ Սամվել Անանյանի պատճառով: Վերջինս ԱՄՆ էր մեկնել, նրա նախկին բնակարանը դարձել էր վարսավիրանոց, սակայն թոշակառուի գումարը նույնպես յուրացրել էին, չափը վկան չգիտեր:
Դատավորի ներողությունն ու վկայի “նստադուլը” տեսանյութում: