17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին․ «Փաստինֆո»

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին, որոնք սպանվել էին սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է «Փաստինֆո»-ն։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ, ցավոք, թշնամու լրատվամիջոցներից ենք առաջինը տեղեկանում, թե հայ զինծառայողների մարմինների հանձնման կամ ռազմագերիների վերադարձի, թե ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ՀՀ-ի կողմից հանձնելու մասին։ ՀՀ իրավասու մարմինները չեն […]

Ու էս «չհանձնողը» երեկ խորհրդարանում Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը բանտիկով կապած՝ տվեց թուրքին /Տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ու էս «չհանձնողը» երեկ խորհրդարանում Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը բանտիկով կապած՝ տվեց թուրքին»:  

Վերջին օրերին Հայաստանում կտրուկ ակտիվացել են հակառուսական և պրոամերիկյան հայտարարությունները. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Վերջին օրերին Հայաստանում կտրուկ ակտիվացել են հակառուսական և պրոամերիկյան հայտարարությունները։ Այդ սրացումը տեղի ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից և վերջին օրերին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին «կոշտ» քննադատություններից և կոչերից հետո: Թեման լայնորեն շրջանառում են արևմտյան կողմնորոշում ունեցող և այդ շրջանակներից սնվող կազմակերպությունները և անհատները, […]

Բացառիկ տեսանյութ Սերժ Սարգսյանից

Նիկոլ Փաշինյանի երեկվա ԱԺ-ում ունեցած ելույթից հետո, որտեղ վերջինս Արցախը ադրբեջանական դարձնելու մեջ մեղադրեց ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, սոցցանցերում տարածվում է ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված, որտեղ վերջինս խոսում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մասին: 

Հերթական ապօրինությունը ԵՊՀ-ում. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունը

Երևանի պետական համալսարանում կայացվել է հերթական ապօրինի և քաղաքական որոշումը. Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է համալսարանից հեռացնել քաղբանտարկայլ, 44օրյա պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող Տարոն Մանուկյանին, ով շուրջ 5 ամիս գտնվելով ապօրինի ազատազրկման մեջ չի կարողացել իրացնել ՀՀ սահմանադրությամբ ընձեռնված կրթություն ստանալու իր իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը: Հայտարարությունում նաեւ […]

Էդմոն Մարուքյանի ծառայություններն ու փոխհատուցումը. առանձնատներ «Վահագնի» թաղամասում, անշարժ գույքի տեսքով նվերներ. AntiFake

AntiFake.am–ը գրում է․ 2018 թվականին փողոցից իշխանության եկածների կենսակերպում շատ բան է փոխվել։ Նախկինում փաբերում պարտքով գարեջուր խմող և ապառիկները վճարելու դժվարություններ ունեցող ներկայիս իշխանականները հարստանում են, նոր տներ ու ավտոմեքենաներ գնում։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ «թավշյա թալանը» պոզով–պոչով չի լինում։ «Թավշյա թալանից» օգտվելու սկզբունքը, ինչպես ցույց տվեցին իշխանազավթման չորս տարիները, հետևյալն է․ որքան […]

Միշտ հիշեք սա այն մարդն է, ով Շուշին արդեն թղթով հանձնած գրել է, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»

Կապիտուլյանտի որևէ խոսքի հավատալ ցանկանալուց առաջ միշտ հիշեք, որ սա այն մարդն է, ով Շուշին արդեն թղթով հանձնած գրել է, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»: Էդքանը բավական է: Դե իսկ մնացածը կապիտուլյացիայի նախապատրաստություն է, որը բերելու է նոր աղետներ: #հակաՀայաստան Գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:  

Այս տեսանյութը փաստական ապացույց է այն մասին, որ 2018-ից մեզ կերակրել են ամենանենգ ստերով /Տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Այս տեսանյութը փաստական ապացույց է այն մասին, որ 2018-ից մինչև օրս ամենաբարձր մակարդակով մեզ/ձեզ կերակրել են ամենանենգ ստերով, թե 30 տարի շարունակ մենք բանակ չենք ունեցել։ Տեսանյութում Արցախի հանձնված յոթ շրջաններում կառուցված ռազմական ենթակառուցվածքներն են, որոնք ավելացվել կամ համեմատաբար բարեկարգվել են ժամանակի ընթացքում։ Իսկ տեսա(ձայնա)նյութում դատողություններ անողները բանակում չծառայած, […]

Նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց չեն կարողանա սասանել քեզ, քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու եւ պահպանելու համար

Երեմիայի մարգարէութիւնը 15.19-20   Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. «Եթէ նորից դարձի գաս, քեզ կպատսպարեմ, եւ իմ աչքի առաջ կապրես. ու եթէ անարգի միջից դուրս հանես պատուականը, կլինես, ինչպէս իմ բերանը, ու եթէ նրանք վերադառնան դէպի քեզ, եւ ոչ թէ դու նորից դառնաս դէպի նրանց, ես քեզ կտամ այդ ժողովրդին իբրեւ պղնձէ ամուր […]

Քրիստոսը Աստծո Խոսքն է, որը կա՛մ մերժում ենք, կա՛մ ընդունում։

Աստծո Խոսքը սերմանվում է առանց խոսքի։ Մեր խոսքը, որքան էլ մարդկանց սրտերին դիպչի, մնում է խոսք, որը կարելի է հավանել, կամ չհավանել։ Քրիստոս Աստծո Խոսքն է, որը կա՛մ մերժում ենք, կա՛մ ընդունում։ Աստված Իր սիրով ամենքիս հրավիրում է երկխոսության։ Թե ինչքան կձգվի այդ երկխոսությունը, կախված է մեզանից։ Եսայի քահանա Արթենյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված