14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուսանողին բերման են ենթարկել ոստիկանություն /վիդեո/ /լրացվում է/

Մի շարք ուսանողներ այսօր վաղ առավոտվանից սկսել են իրենց բողոքի ակցիաները՝ ուղղված ուսման վարձավճարների թանկացման դեմ: Ուսանողները պահանջում են նախկին վարձրավճարներով ուսուցում ապահովել ԵՊՀ-ում, ՀՊՃՀ-ում, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում և մյուս բուհերում, որտեղ այս ուսումնական տարում վարձավճարները բարձրացել են: Այսօրվա ակցիան սկսվեց ՀՊՃՀ-ի մոտ, ապա ուսանողներն ուղղվեցին դեպի ԵՊՀ, Մանկավարժական համալսարան: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ […]

Շահագործման են հանձնվում Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան և Սիփանիկ գյուղի դպրոցները

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունը շահագործման է հանձնում Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Արարատի մարզի Սիփանիկ գյուղի դպրոցները: Նախորդ օրը հանդիսավորությամբ դեռները բացեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի նորակառույց դպրոցը:  Շնորհավորելով Տեղ գյուղի բնակչությանը` ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց կրթական օբյեկտների դերը գյուղական համայնքների պահպանության գործում: Իր հեթին […]

Երևանում բացվեց Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը: Միջոցառմանը մասնակցում են ԵԽ անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների, մուսուլմանական,  հուդայական, բուդդայական դավանանքների կրոնական առաջնորդներ միջազգային և հայաստանյան կրոնական և հասարակական կազմակերպությունների, ԵԽ տարբեր հաստատությունների և […]

“Հորս արև ինձ սրա հետ նույն ավտոն չնստացնեք…..” /վիդեո/

“Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցներից՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: “Հենարանի” թղթակցին ակտիվիստն ասել է, որ “փոխանակ գողին բռնեն, ինձ են բռնում”: Ոստիկանը “Հենարանի” թղթակցի հետ զրույցում նշել է, որ Գասպարին հանցագործության մասին հաղորդագրություն էր տվել, հետևաբար ինքն էլ պետք է գնա ոստիկանություն` պարզաբանում տալու:Ըստ ոստիկանի Վարդգես Գասպարին մոտեցել է իրենց […]

Ադրբեջանը կփորձի օգտվել այդ լարվածությունից

Այսօր ԼՂՀ-ում տոնում են անկախության հռչակման 22-ամյակը: Միաժամանակ այս տարի Ղարաբաղյան շարժման 25-ամյակն է տոնվում: ՛՛Ամբողջ տարին ԼՂՀ-ում հոբելյանական է հռչակված, այդ թվում նաև գիտաժողովներ և տոնական կարգի միջոցառումներ են լինելու՛՛,-այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նա նշեց, որ մենք չենք մոռանում Ցեղասպանության մասին, սակայն պետք է կանգ առնենք մեր […]

“Փառք ու պատիվ Սամվել Ալեքսանյանին … ”. դետեկտիվ զավեշտի է վերածվում /լրացված/վիդեո/

“Ազատագրենք հուշարձանն օլիգարխից”  նախաձեռնությունը այսօր` սեպտեմբերի 2-ին շարունակեց բողոքի ակցիաների շարքը Փակ շուկայի մոտ: Մինչ ակցիայի մեկնարկը ակտիվիստների դեմ բողոքի դուրս եկան նախկինում Փակ շուկայի առևտրականները: Նրանք պահանջում են, որպեսզի շարունակվի շուկայի շինարարությունը, և իրենք ունենան իրենց տաղավարները վերանորոգված շուկայի տարածքում: “Ձեռքներդ ետ տարեք Սամվել Ալեքսանյանից: Ինչ եք ուզում էդ մարդուց: Հայաստանի միակ իսկական բարեգործն […]

Խայտառակություն կլինի, եթե հնչեցնես դպրոցի անունն ու տնօրեին հարց տաս

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Անահիտ Բախշյանը համարում է, որ ԿԳՆ Արմեն Աշոտյանի՝ նախորդ տարվա նոյեմբերի 30-ի հրամանը, որ բոլոր դասագրքերը պետք է փորձարկման անցնեին Հայաստանի իննսուն դպրոցներում, շատ վատ է կատարվել:  ՛՛Նախարարի հրամանը շատ վատ են կատարել դպրոցները, և այդ վատ կատարված հրամանի տակ տնօրենները դրել են իրենց ստորագրությունները՛՛,-այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասուլիսին ասաց Բախշյանը: […]

Րաֆֆի Հովհաննիսյանը բարեւեց Ռիտա Սարգսյանին /ֆոտո, վիդեո/

Երեկ Շուշիում կայացած “Արծվաբերդ” օպերայի առաջնախաղին մասնակցում էր նաեւ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սրտի թելադրանքով է եկել, հրավերի կարիք չկար: Արմինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ Շուշին բավականին փոխվել է: “Ժառանգության” առաջնորդը չի փոխել բնավորությունը` խնամքով եւ մանրամասնորեն բարեւում էր ծանոթ-անծանոթներին: Րաֆֆի Հովհաննիսյանը բարեւեց նաեւ առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին՝ […]

Հարկավոր է կապերը խզել ԱՄՆ-ի հետ. Աշոտ Մանուչարյան

Այսօր սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղ կոմիտեի անդամ հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը խոսեց Ղարաբաղյան հիմնախնդրի ճանաչման ուղիների մասին: “Մարդկանց ինչ-որ խումբ համաձայնության է գալիս միջազգային ինչ-ինչ ուժերի հետ և ինչ-որ հարցեր են լուծվում”, -կարծիք հայտնեց Աշոտ Մանուչարյանը : Ղարաբաղ կոմիտեի կարկառուն անդամի դիտարկմամբ՝ Հայաստանի խայատառակ կախվածության աստիճանը երևաց […]

Շուշին սենց պան տեսած չի … /վիդեո, ֆոտո/

Շուշիի ռեալական ուսումնարանում  երեկ՝ սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո ներկայացված  Անդրե Բաբաեւի  “Արծվաբերդ” օպերան բեմադրել է Ժիրայր Դադասյանը, ով ծնունդով արցախցի է: Henaran.am-ի հետ զրույցում Դադասյանն ասաց, որ նախագծի առաջարկն ստացել է գեղարվեստական ղեկավար Սաթինե Ավթանդիլյանից: “ Այն հենց Շուշիում պետք է լիներ, որը յուրահատուկ քաղաք է ինձ համար: Այս առաջարկը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի