23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նախագահը Գյումրիում էր. առանց մեկնաբանության /ֆոտո/

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա մասնակցել է “Օկտետ” երաժշտական դպրոցի բացմանը, որից հետո ծառատունկ կատարեց դպրոցի բակում: Այնուհետեւ նա այցելեց “Արագած” ճեմափողոց, որից հետո եղավ “Արտ-էքսպո” միզազգային ցուցահանդեսում: Կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Հայրիկյանի ակնկալիքը Սերժ Սարգսյանից /վիդեո/

Այսօր Ազատության հրապարակում համատեղ հանրահավաքի ժամանակ անկախության տոնի առթիվ իր շնորհավորական խոսնք ասաց նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ տոնը պետք է կոչվեր ինքնորոշման, որպեսզի ոչ մեկը հիմա ինքը չորոշեր երկրի ճակատագիրը, այլ դա աներ հասարակությունը:  Հայրիկյանը կամ պատահականություն, կամ դավադրություն համարեց այն, որ Երևանի քաղաքապետարանը թույլ էր տվել նույն օրը երկու կուսակցությունների՝ […]

ԱՄՆ կողմից կիրառված սահմանափակումների վերաբերյալ

Ի պատասխան ԱՄՆ առողջության և հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի և դեղամիջոցների ադմինիստրացիայի պաշտոնական կայքում տեղ գտած և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հաղորդագրություններին՝ հայտնում ենք, որ «ԱՄՄ» ՍՊԸ-ի կողմից ս.թ. հունիս ամսին ԱՄՆ արտահանված N69-A խմբաքանակի պանիրը եղել է 15.05.2013թ. արտադրության և 6 ամիս պիտանիության ժամկետով: Տվյալ խմբաքանակի (1000կգ) պանիրն ամբողջությամբ արտահանվել է ԱՄՆ և չի իրացվել […]

Սերժ Սարգսյանը պահանջել է Շիրակի մարզպետից

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի վերջում նախագահ Սերժ Սարգսյանը դռնփակ խորհրդակցություն է անցկացրել: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին ասաց, որ Սերժ Սարգսյանը խիստ հանձնարարականներ է տվել: Նախագահը որպես այդպիսին՝ դժգոհություն չի հայտնել, բայց պահանջ դրել է: ”Նախագահը կոնկրետ պահանջ է դրել`տնակային տնտեսությունները վերացնել: Մարդիկ, որոնք բնակարան են ստանում, անպայման պիտի ազատեն տնակներն ու տեղափոխվեն բնակարաններ: Սա է խնդիրը, եւ սա պահանջեց երկրի նախագահը”,- […]

ՀՀ ԿԳՆ-ն արձագանքում է հրապարակային հարցմանը

 Ի պատասխան “Բարև Երևան” խմբակցության ղեկավար, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված հրապարակային հարցման` առաջին դասարանցիների “Մաթեմատիկայի” դասագրքերով ապահովված չլինելու վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ 2013-2014 ուսումնական տարվա համար 1-ին դասարանցիների “Մաթեմատիկա” 1 /1 մաս/ դասագրքի տպագրության հայտը ձևավորվել է ըստ Երևանի քաղաքապետարանից […]

“Նամուս-թասիբ”

Երեկ ազատամարտիկների հերթական համահավաքի ժամանակ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի կողմից մեղադրանք է հնչել “Օրինաց երկիր” կուսակցության հասցեին. “ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը պնդում է, թե ազատամարտիկները երկու խմբի են բաժանվել: Այդ ձեր կուսակցությունն է պառակտվել, բաժանվել երկու մասի՝ մի մասը լեսբուհիներին է պաշտպանում, մյուս մասը՝ հոմոսեքսուալներին”,-ասել է Սուրեն Սարգսյանը: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը սակայն Henaran.am-ի հետ զրույցում […]

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել Ազատ Շիշյանի անվան “Օկտետ” թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, շրջել հիմնանորոգված ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին, որից հետո դիտել է դպրոցի սաների կատարմամբ կայացած համերգը և խորհրդանշական ծառատունկ կատարել դպրոցի բակում: 1976թ. հիմնադրված այդ դպրոցը, որն ավերվել էր 1988թ. […]

Ոչ մեկը չի կարող մեղադրել ինձ Սերժ Սարգսյանին գովելու մեջ … /վիդեո/

”Ոչ մեկը չի կարող մեղադրել ինձ Սերժ Սարգսյանին գովելու մեջ, բայց սա ամենաշրջահայց որոշումն էր”,-այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը` խոսելով Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման մասին: Ասուլիսի մյուս բանախոսը` նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը սակայն ծիծաղելի որակեց Արշակյանի այս տեսակետը: ”Ինձ համար գերծիծաղելի է նման մոտեցումը: […]

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հույսի Ավան թաղամաս: “Դիակոնիա” բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում քաղաքապետը նոր բնակարնների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների: Դավթաշենի 10-րդ փողոցի գերեզմանատան մուտքի մոտ գտնվող տնակում ապրող Հակոբ Դալլաքյանի և Դավթաշենի 4-րդ թաղամասի 1 ա հանրակացարանային շենքում վարձակալությամբ ապրող Գեորգի Կոջամանյանի ընտանիքներն այսուհետ կբնակվեն Հույսի Ավան թաղամասի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի