29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խայտառակություն … ԱԺ-ում իրարանցում է, ո՞ր ընդիիմադիրն է ստում

Ազգային ժողովում իրարանցում է` ինչպես է ստացվել, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությանն ընդամենը երեք պատգամավոր է դեմ քվեարկել: Սա այն դեպքում, երբ և ՀԱԿ, և ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու Կոստանյանին: Սակայն 108 պատգամավորից 103-ը կողմ էր քվեարկել, 3-ը՝ դեմ, 2 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել: Բնականաբար, հարց է առաջանում` ովքեր են դեմ դուրս եկել իրենց խմբակցությանը:

Henaran.am-ը մի քանի ընդդիմադիր պատգամավորներից հետաքրքրվեց` ինչպես են քվեարկել: Զավեշտն այն է, որ մեր բոլոր զրուցակիցներն էլ ասացին դեմ են քվեարկել: ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ պետք է ՀԱԿ խմբակցությունից ճշտել, թե ինչպես է այդպես ստացվել:

՛՛Ես իմ ելույթում ինչ ասացի, բնականաբար, իմ քվեարկությանն արդյունքն էլ այդպիսին է: Ես դեմ եմ քվեարկել՛՛,-ասաց Ռուբեն Հակոբյանը: ՛՛Ժառանգության՛՛ խմակցության պատգամավորներ Զարուհի  Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը չեն մասնակցել քվեարկությանը:

ՀԱԿ խմբակցության յոթ պատգամավորներից քվեարկությանը չի մասնակցել միայն ղեկավար Լևոն Զուրաբյանը, իսկ քվեարկությանը մասնակցած հինգ պատգամավորներն էլ հավաստիացրին, որ դեմ են քվեարկել: Նիկոլ Փաշինյանը մեզ հետ զրույցում նկատեց.

՛՛Ես կարող եմ քաղաքական գնահատական տալ. ես կարծում եմ, որ ՀՀ հանրությունը պետք է շատ լուրջ խոսակցություն ունենա այն ուժերի հետ, որոնք իրենց համարում են և հայտարարում են ընդդիմադիր: Սա անարգանք է Հայաստանի հանրապետության հանրության նկատմամբ, և հանրությունն ինքը պետք է սրանից եզրակացություն ու հետևություններ անի՛՛:

Ստեփան Դեմիրճյանը նշեց. ՛՛Ես բնականաբար  քվեարկել եմ այնպես, ինչպես որոշել էր մեր խմբակցությունը, վերջ, ավել բան չգիտեմ՛՛: 

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ է դեմ քվեարկել։ Նա նույնիսկ զարմանում է, թե ինչու պետք է իրեն չհավատանք։ ՛՛Ես պարտաճանաչ պատգամավոր եմ և մեր խմբակցությունը որոշում է ընդունել, ինչո՞ւ եք կասկածում՛՛,-ասաց Ջհանգիրյանը։ Հիշեցրինք, թե դեմ քվեարկության թվերը այլ բան են հուշում։

՛՛Ինձ չի հետաքրքրում, թե թվերն ինչ են հուշում, գնացեք լրագրողական հետաքննություն անցկացրեք, պարզեք, բայց ես ձեզ ասեցի, որ մեր խմբակցությունը որոշում է կայացրել, և ես պարտաճանաչ խմբակցության անդամ և պատգամաոր եմ՛՛,-ասաց նա։ 

Արամ Մանուկյաննի խոսքով` իր ելույթով ինքն արդեն բացահայտ դեմ է քվեարկել Կոստանյանին:

Հրանտ Բագրատյանը չցանկացավ ասել, թե ինչպես է քվեարկել: Մինչ փորձում էինք տեղեկանալ, թե ովքեր են եղել դեմ քվեարկող երեք պատգամավորները, ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ինքը ևս դեմ է քվեարկել: Այս մասին ան ասաց նաև Henaran.am-ին:

՛՛Դեմ եմ քվեարկել, մնացածն ինձ չի հետաքրրքում: Լսեք, ես խնդիր չունեմ: Ես ոչ մեկի առջև հաշվետու չեմ, հաշվետվություն պահանջեք երկու ֆրակցիաներից, որոնք հայտարարեցին: ՀԱԿ-ի ֆրակցիայում կա վեց հոգի, եթե նույնիսկ նրանցից երկուսը անվավեր են սարքել, երեքը դեմ, այսինքն՝ էլի մի հոգի… սուտը  այնտեղ փնտրեք: Ես որևէ հայտարարություն չեմ արել, ես հայտարարում եմ, որ ես դեմ եմ քվեարկել, կհավատաք, թե չեք հավատա, ինձ ամենաքիչն է հետաքրքրում՛՛,-ասաց Արզումանյանը, ապա հավելեց` սա խայտառակություն է:

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հավաստիացրեց, որ արձանագրված դեմ ձայները ՀԱԿ-ինն են եղել. ՛՛Ես իմ խղճի առաջ դեմ եմ քվեարկել ու ավելի քան վստահ եմ, որ դեմ ձայները ՀԱԿ-ինն են:

Անվավերները ևս դեմ են եղել ըստ էության, բայց ստանդարտ գիծ քաշված չեն եղել: Թե ինչ կպնդեն մյուսները, ինձ հետաքրքիր չէ: Մենք ունեցել ենք խմբակցության հստակ դիրքորոշումը և ըստ դիրքորոշման` դեմ ենք քվեարկել՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ