23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Պուտինը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ հանրապետության բոլոր քաղաքացիներին շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Պուտինը բարձր է գնահատել Հայաստանի հաջողությունները սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային զարգացման արդիական  հարցերում՝ նշելով նաեւ միջազգային ասպարեզում հանրապետության բարձրացող հեղինակությունը: Ռուսաստանի նախագահն ասել է, որ համատեղ ջանքերով պետությունները կապահովեն երկկողմ կապերի հետագա ամրապնդումը, կընդլայնեն կառուցողական փոխգործակցությունը տարբեր […]

Սահակաշվիլիի հրապուրանքը փոխանցվել է Յուշչենկոյին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն միասին Վրաստանում մասնակցել են խաղողի բերքահավաքին: Բերքահավաքից հետո, սովորության համաձայն, Սահակաշվիլիի բոլոր հյուրերը ոտքերով խաղող են ճզմել` գինի սարքելով: Նրանք դա արել են հին վրացական երգերի ներքո, փոխանցում է INTERFAX.RU-ն:

Գեներալ Մանվելին կվիրահատեն

Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը Անկախությանը օրն առաջինը կայցելի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու  իր զոհված ընկերներին: “Այստեղից էլ գնալու ենք  Էջմիածին: Այնտեղ էլ զոհվածների հուշահամալիր կայցելի, որից հետո ԵԿՄ Էջմիածնի կառույցում պարգեւատրման արարողություն կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գեներալի օգնական Վարդան Վարդանյանը: Ինչ վերաբերում է Գրիգորյանի առողջությանը, ապա առաջիկայում գուցե թեթեւ վիրահատության կարիք […]

Սերժ Սարգսյանն այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Տեղեկացնում են նախագահի նանլո գրասենյակից: 

Միջոցառումներ քաղաքի տարբեր համայնքներում

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ: Նոր Նորք վարչական շրջանում Անկախության օրը նշվել է համերգային մեծ ծրագրով, որին մասնակցել են երաժշտական դպրոցների և մշակույթի կենտրոնի սաները: Գայի արձանի հարակից հատվածում կազմակերպվել է նաև ձեռարվեստի և նկարչական աշխատանքների ցուցադրություն: Արաբկիր վարչական շրջանի  Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տոնական միջոցառումանը ներկայացվել է […]

Հանրային խորհուրդը հանդիպելու է վարչապետի հետ

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ:   ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հանրային խորհրդի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:   Վազգեն Մանուկյանն առաջարկել է վարչապետի հետ հանդիպմանը քննարկել Մաքսային միությանն անդամակցելու հարցը, դրա տնտեսական ու քաղաքական բաղադրիչները` միաժամանակ քննարկելով  ԵՄ Ասոցացման […]

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր, տեղական ժամանակով ժամը 06.16-ին Թուրքիայի տարածքում, Վան քաղաքից 26 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ չի նշվում:

Գյուղնախարարությունը պարզաբանում է սենսացիոն հրամանը

Պարզաբանում ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի N 103-Ա հրամանի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի եւ մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների եւ հումքի ներմուծումը չդադարեց, […]

Պզոյի համագործակցությունը ստացվեց. նա ազատ արձակվեց. Չորրորդ իշխանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի թանի օր առաջ ազատ է արձակ­վել ՛՛հայկական մաֆիա՛՛ որակումր ստացած հանցավոր խմբի պարագլուխ Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ով ոչ վաղ անցյալում ՛՛օրենքով գողի՛՛ համարում ուներ: Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանը Պզոյին դատապարտել էր 37-ամսվա ազատազրմկան, իսկ գործով նրա ՛՛ենթականերին՛՛’ ավելի մեծ պատշաչափերի էին արժանացրել: Այս պատմության սկզբում կարծիր կար, որ Պգոյին […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախագահը ջերմորեն ողջունել է հայ ժողովրդի լավագույն ու անկեղծ բարեկամներից մեկին՝ բարոնուհի Քոքսին, ով արդեն 80-րդ այցելությունն է կատարում Հայաստան և Արցախ: Նշելով, որ բարոնուհու առաջին այցելությունից անցել է ավելի քան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի