12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոլորադոյում արտակարգ իրավիճակ է. տեղատարափ անձրեւները չեն դադարում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոլորադո նահանգում արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցրել: Պատճառը հորդառատ անձրեւներն են, որոնք արդեն քանի օր է` չեն դադարում, փոխանցում է INTERFAX.RU-ն: Հեղեղների զոհ է դարձել 3 մարդ: Նահանգի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել բնակիչներին: Միայն Բոուլդեր քաղաքից 4 000 բնակիչ դեռ երեկ արդեն լքել են իրենց տները եւ հեռացել:

Դեղերն էժան ներմուծել են, թանկ վաճառել

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող կազմակերպությունների: 2013 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ ՛՛Դեպակին էնտերիկ 300՛՛, ՛՛Կարդիլոպին՛՛,  ՛՛Տալիտոն 12,5մգ, 6,25մգ և 25մգ՛՛, ՛՛Թիենամ՛՛ դեղերի […]

Կփակվեն դատական ու դատախազական դպրոցները

ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում որոշում ընդունեց ստեղծել Արդարադատության ակադեմիա ոչ առևտրային կազմակերպություն : Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ այս որոշմամբ կձևավորվի ակադեմիայի խորհուրդը, ապա կկայանա ռեկտորի ընտրությունը:  Ըստ նախարարի՝ նախատեսվում է հունվարի մեկից գործի դնել Ակադեմիան: Այսպիսով, գործունեությունը կդադարեցնեն դատական ու դատախազական դպրոցները:

՛՛Արդար Հայաստանը՛՛ Նյու Յորքից դիմում է Երեւանին

Ներկայացնում ենք ՛՛Արդար Հայաստան՛՛ կազմակերպության հայտարարությունը  առանց խմբագրման Նյու Յորք, սեպտեմբերի 12, 2013 թ. ՛՛Արդար Հայաստան՛՛ նորաստեղծ սփյուռքահայ կազմակերպությունը ուշադրությամբ հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և խաղաղ ակցիաներին, որոնց միջոցով քաղաքացիական ակտիվիստները պայքարում են հասարակական կարևորություն ունեցող մի շարք խնդիրների շուրջ: Ակտիվիստների նպատակը օրենքի գերակայության հաստատումն է՝  Ծածկած Շուկայում, Կոմիտաս 5-ում […]

Տուժածներն ու զոհվածների մարմինները կտեղափոխվեն Հայաստան

Երեկ առավոտյան Կրասնոդարի երկրամասի Գուլկեւիչի շրջանում Սոչի-Երեւան միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժածզոհված ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ զոհվածների մարմիններըայսօր կտեղափոխվեն Հայաստան: Հիշեցնենք, որ Սոչի-Երեւան ավտոճանապարհի 129-րդ կմ-ին միկրոավտոբուսը բախվել Էր ճամփեզրին կայանած բեռնատարին: Միկրուսվտոբուսում եղել Է 15 ուղեւոր: Զոհվել են ձայաստանի 5 քաղաքացիներ, 12 վիրավորներից մե­կը ութամյա երեխա Է: Միկրոավտոբուսի հայազգի վարորդն ասել էր, որ իրեն կուրացրել […]

Երևանը կահավորվում է ուղենշող նոր ցուցանակներով

Մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնական որոշ փողոցներ և հրապարակներ կահավորվել են ուղենշող  ցուցանակներով: Երկլեզու՝ անգլերեն և հայերեն, ցուցանակները թե´ երևանցիներին և թե´ քաղաքի հյուրերին հնարավորություն են տալիս առավել հեշտ կողմնորոշվել մայրաքաղաքում:  Ուղենշող վահանակները հուշում են նաև մշակութային օջախների գնվելու վայրերն ու ուղղությունները: Դրանք պատրաստված են միջազգային չափորոշիչներին համապատասխան և երևանյան ձևավորման […]

՛՛Տիգրան Սարգսյանին ասեց՝ հացի փող կտաս…՛՛ ազատամարտիկների հանրահավաքից

“Ղարաբաղ” կոմիտեի հիմնադիր անդամ Աշոտ Մանուչարյանը երեկ  Ազատության հրապարակում ազատամարտիկների հրավիրած համահավաքին երկար և բոցաշունչ ելույթ ունեցավ, որը բավականին բուռն ընդունվեց հավաքվածների կողմից: Աշոտ Մանուչարյանը հիշեց տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք: “Տարիներ առաջ դեռ այսօրվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ դեռ ազգային բանկի նախագահ էր, այսօրվա հասարակական խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը և Գառնիկ Իսագուլյանը, որն […]

Նալբանդյանն ու Ֆյուլեն քննարկել են

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ Ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Զրուցակիցները շարունակեցին ս.թ. սեպտեմբերի 5-ին Բրյուսլեում կայացած քննարկումները, կարևորեցին Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը: Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը:

Գրոհայինների խումբը հարձակվել է ԱՄՆ հյուպատոսարանի վրա

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այսօր թալիբ գրոհայինների խումբը հարձակվել է  Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքի Հերաթ քաղաքի ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա: Ըստ տարբեր տվյալների` զոհվել է երկու-երեք մարդ, տասյնակ մարդիկ էլ վիրավորվել են: Հերաթի ոստիկանապաետ Ռահմատուլա Սաֆին հայտնել է, որ սպանվածների թվում է հյուպատոսարանի թարգմանիչը եւ մեկ ոստիկան,  վիրավորվել են հյուպատոսարանի չորս հսկիչներ, մինչդեռ Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատունն էլ պնդում է, որ […]

Ռուբեն Սահականը բարոյապես իրավունք չուներ /վիդեո/

“ Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա” ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես նշեց, որ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը չպետք է վերցներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպանությունը: Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստանձնել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունը: Վերջինս մեղադրվում էր այս տարվա հունիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի