13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Միսս Ամերիկա”-ին առաջին անգամ դաջվածքով աղջիկ կմասնակցի /ֆոտո/

“Միսս Ամերիկա” մրցույթին, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, Ատլանտիկ Սիթիում, Կանզաս նահանգի 22-ամյա ներկայացուցիչ Թերեզա Վեյլը պատմության մեջ առաջին անգամ մրցույթին կներկայանա դաջվածքով: “Ես ուզում եմ, որպեսզի կանայք կոտրեն կարծրատիպերը: Ես կեղծավոր կլինեի, եթե թաքցնեի դաջվածքներս”,- ասել է նա: Վեյլը, ով ութ եղբայր ու քույր ունի, սովորում է Կանզասի համալսանում` քիմիայի բաժնում:

Քաղաքապետարանը՝ “գոմիկներին “

Henaran.am-ի տեղեկություններով Երեւանի քաղաքապետարանը երեկոյան ժամերին հերթապահություն է սահմանել Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում: Մոտ 7 օր է, ինչ քաղաքապետարանի աշխատակիցները հետեւում են այստեղ կանգնող “գոմիկներին”:  Քաղաքապետարանի աշխատակիցները մոտենում են նրանց, հորդորում ցրվել՝ ավելորդ լարվածության տեղիք չտալով:  Ինչպես պատմեցին ականատեսները, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդվզում են՝ ասելով, որ իրենք ոչ մի վատ բան չեն անում, պարզապես […]

Չի հրաժարվում մանդատից հանուն Սուրիկ Խաչատրյանի/վիդեո/

”Այդ լուրերը ես հերքում եմ, այդ լուրերը սուտ են, այս պահին ոչ մի նման բան չկա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե հնարավոր է ինքը հրաժարվի իր մանդատից` այն զիջելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Հարցին, թե հետսագայում հնարավոր է լինի նման որոշում, պատգամավորը պատասխանեց. ”Կներեք, դուք կարող եք […]

Որտեղի՞ց Երևանում այդքան մեքենա /վիդեո/

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը դժգոհ է Երևան քաղաքի երթևեկության ծանրությունից: Նա ասում է, որ պիտի մարդկանց մեջ զարմանք առաջացնի,  որ այսքան ծանր սոցիալական պայմաններով ապրող մարդիկ կարողանում են մեքենաներ գնել: Դիտարկելով այս խնդիրը Գուրգեն Եղիազարյանը  նշեց, որ Ալեքսանդր Թամանյանի նախագծով Երևանի փողոցները նախատեսված են 10 հազար մեքենայի համար: “Էսօր Երևանում կա գրանցված 350 հազար […]

Ֆյուլեն սխալվեց. Նալբանդյանն ուղղեց նրան

Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ներկաներին ողջունելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. ”Եվրոպացի գործընկների հետ համագործակցաբար և անմիջական աջակցությամբ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված, մասնավորապես,  ժողովրդավարական հաստատությունների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների և օրենսդրության բարելավելմանը, քաղաքացիական հասարակության […]

Երեւանի քաղաքապետը կծանոթանա առաջարկներին

Քաղաքացիներին Երեւանի զարգացման ծրագրերում ներգրավելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած հերթական ծրագրի՝ առաջարկությունների տաղավարների տեղադրման աշխատանքներն ավարտին են մոտենում։ Այս օրերին հատուկ տաղավարներ են դրվել նաեւ Նուբարաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն վարչական շրջանների կենտրոնական վայրերում։ “Հետաքրքիր արդյունքներ ենք ակնկալում։ Ակնկալում ենք նաեւ քաղաքացիների ակտիվացում, քանի որ սա առաջարկություններ հղելու հեշտ եղանակ է. որեւէ մտահղացում […]

Ընտանիքում արդարությունը մեր հայրն է իր վրա վերցնում. Աղվան Հովսեփյանի եղբայրը` եղբոր մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի խոսքով`  եղբայրը և որպես ավագ եղբայր, և որպես ՀՀ գլխավոր դատախազ, օժտված է շատ դրական հատկություններով: ”Նա շատ խիստ անձնավորություն է, սակայն ընտանիքում արդարությունը մեր հայրն է իր վրա վերցնում”,- Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Ռուբեն Հովսեփյանը: 

Ադրբեջանի “սեւ ցուցակում” հայտնվածները պետք է ներողություն խնդրեն

Lenta.ru-ի փոխանցմամբ` այն արտասահմանցիները, ովքեր Ադրբեջանում “պերսոնա նոն-գրատա” են հայտարարվել ԼՂ այցելելու պատճառով, կարող են հանվել “սեւ ցուցակից”,  հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլաեւը: Նա նշել է, որ Ադրբեջան մուտք գործելու արգելքը վերացնելու համար անհրաժեշտ է, որ այդ քաղաքացիները ներողություն խնդրեն: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ “սև ցուցակում” հայտնված անձանցից մի քանիսն արդեն դիմել են՝ […]

Իշխան Զաքարյանը կմեկնի արձակուրդ

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը չի բոյկոտել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նա կառավարության նիստերին հարգելի պատճառով չի մասնակցում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին ՎՊ-ից: ”Պարոն Զաքարյանն այս պահին աշխատանքային այցով մեկնել է արտերկիր` մասնակցելու Ղազաստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների համագումարին: Իսկ այժմ աշխատանքային այցով գտնվում է Աբու-Դաբիում, որից հետո կմեկնի կարճատև […]

Դատախազը հանեց պիջակը` “թողեք գնամ տուն” /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազության շենքի դիմաց շնորհակալություն հայտնեց դատախազության բոլոր աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեց նաեւ լրատվամիջոցներին: Aravot.am-ի փոխանցմամբ` թե ո՞վ պետք է փոխարինի իրեն, արդյոք որեւէ մեկի թեկնածությունն առաջարկե՞լ է՝ հարցերին Ա. Հովսեփյանը պատասխանեց, որ առաջարկում է հանրապետության նախագահը: Նա նաեւ ասաց, որ դեռ հնարավորություն կունենանք իրեն տեսնելու: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի