10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամենացուրտը՝ հոկտեմբերի առաջին 10 օրն է

Հոկտեմբեր ամիսը թեեւ մայիսից հետո ամենախոնավ ամիսն է, սակայն այս տարի հոկտեմբերին տեղումները նորմայից պակաս կլինեն: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմեդ ծառայության օդերեւույթաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ջերմաստիճանն էլ այս հոկտեմբերին բարձր կլինի: Ամենացուրտ օրերը կլինեն ամսվա առաջին 10 օրերը: Մասնավորապես հոկտեմբերի 4-6-ը, պայմանավորված սառը հոսանքների ներթափանցմամբ, հանրապետության ողջ տարածքում կնկատվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի:

Հանրապետության առանձին հատվածներում այս օրերին ձյուն կգա, իսկ Երեւանում ջերմաստիճանը չի գերազանցի 14-15 աստիճանը: Հոկտեմբերի երկրորդ 10-օրյակը, սակայն, տաք կլինի, ջերմաստիճանը կրկին կբարձրանա:

Գ. Սուրենյանը նշեց, որ հատկապես գյուղատնտեսները հոկտեմբերի 7-ին պետք է ավելի ուշադիր լինեն, քանի որ հողի մակարդակի ջերմաստիճանը կարող է հասնել 0-ի:

“Ընդհանուր առմամբ, այս պահին ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-7 աստիճանով”,- ասաց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ