06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրայր Թովմասյանի ծանր գիշերը. համաներման որոշումն ընդունվեց

Քիչ առաջ Ազգային Ժողովը 102 կողմ, 0 ձեռնպահ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց համաներման մասին որոշումը:

Խորհրդարանի կողմից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրությամբ հաստատումից հետո ընդունված համաներման մասին որոշումը կմտնի ուժի մեջ 24 ժամվա ընթացքում, որից հետո պետք է սկսվի ազատ արձակման գործընթացը: 

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով՝ անմիջապես ազատ կարձակվեն 400-500 ազատազրկվածներ։ Ազատ արձակման պրոցեսը կշարունակվի մինչև 2013 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ։

Նախարարը ներկայացրեց որոշման վերջնական տեքստը և հայտարարեց, թե երեկվա գիշերն իր համար ամենադժվարներից էր։ ՛՛Երեկ գիշեր իմ կյանքի ամենադաժվար գիշերներից մեկն էր: Երևի այն հոգեվիճակում էի, ինչ հոգեվիճակում գտվում էին դատավորները, դատավճիռ կայացնելիս, թեպետ պարզ հասականալի է, որ մենք արդարադատություն չենք իրականացնում՛՛,-ԱԺ ամիոնից հայտարարեց նախարարը։

Նախարարը շնորհակալություն հայտնեց խորհրադարանին և նկատեց, թե սա առաջին դեպքն էր, որ պատգամավորների առաջարկներն ուղղված էին ավելի շատ խստացնելուն, քան մեղմացնելուն։

՛՛Այդ է, որ մարդասիրությանը զուգահեռ հասականում ենք այդ արաքների հասարակության համար վտանգավորության չափը և ազատ արձակելու գինը՛՛:։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ