18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մաքսային միությանը միանալու համար նախագահը անձնական շահ է հետապնդել.Երջանիկ Աբգարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը խոսեց Մաքսային միությանը միանալու հայտարարության մասին:

՛՛Փաստորեն չորս տարի իր ասելով իշխանությունը զբաղվել է ասոցացման և ազատ առևտրի գոտուն միանալու բանակցություններով, վերջին շրջանում էլ ամեն օր հայտարարում էին, որ գնալու է ստորագրելու այդ համաձայնագիրը: Սակայն անձնական հարցերը լուծելու կարիքը նախագահին ստիպել է փոխել ուղղվածությունը՛՛:

Երջանիկ Աբգարյանը նշեց, որ այդ անձնական հարցերը կապված են աղմկահարույց քրեական գործերի հետ.” Այդ գործերի մեջ մտնում է ՛՛մարտի 1՛՛-ը և դեռ պետք է պարզել ՛՛հոկտեմբերի  27՛՛-ից հետո իշխանության շահողները ինչ կապ ունեն այդ տեռորի հետ”:

Աբգարյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի վրա իրականում ոչ մի ճնշում չի եղել:

Երջանիկ Աբգարյանը գտնում է, որ Մաքսային Միությունը դեռ չի ստեղծվել , որ գործ ունենք քաղաքական այնպիսի պրոցեսի հետ, որը բոլոր ասպարեզներով Հայաստանը կենթարկի Ռուսատանին՝ ”Հեռուստատեսությունից սկսած, տնտեսական ու մնացած բոլոր ճյուղերով”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ