24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Քուանշին՝ մատ՛՛

ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղած հարցը իր վրա բևեռեց հանրության ողջ հասարակական-քաղաքական քննարկումների զինանոցը և, արդյունքում, բաց մնացին մի շարք կարևոր հանգամանքներ: 

Ներկաներից մեկը հարցրեց ՀՀ նախագահին, թե ինչպիսի ճնշումներ են եղել Ռուսաստանի կողմից, մասնավորապես՝ վկայակոչելով նաև ԼՂՀ հիմնախնդիրը որպես լծակ: Այսպիսի հարցադրումն ավելի շատ պնդման էր նման, որովհետև նա ոչ թե հարցրեց եղե՞լ են արդյոք ճնշումներ, թե՞՝ ոչ, այլ՝ միանգամից ինչպիսի ճնշումներ են եղել:

Սա փաստացի նշանակում էր, որ ԵՄ-ում համոզված են՝ ճնշումներ կան և դիվանագիտություն բանեցնելու անհրաժեշտություն այլևս չեն տեսնում: Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Ռուսաստանի որևէ պաշտոնյա կես բառ անգամ չի ասել Հայաստանին Մաքսային միություն մտնելու համար, այլ Հայաստանն է այդպես որոշել՝ իր շահերից ելնելով և որ Հայաստանը ինչ տնտեսական օգուտներ կարող է ստանալ մաքսայինից՝ պատճառաբանելով ժամանակի սղությունը, սակայն, չմանրամասնեց դրանք:

Սա գուցե քաղաքական հնարք էր՝ թողնելով այն եվրոպացի պաշտոնյաների երևակայությանը, իրականում, սակայն, հնարավոր է՝ որևէ հաշվարկ էլ գոյություն չունի, գոնե այդ մասին հայ հանրությունը տեղյակ չէ:

Բայց այստեղ հետաքրքիր էր մեկ այլ հանգամանք ևս. շեշտելով, որ դա Հայաստանի ցանկությունն է եղել, որևէ մեկը նման առաջարկ չի արել, հատկապես, պատգամավորի այն հարցի համապատկերում, թե Հայաստանը անսպասելի որոշեց գնալ Մաքսային միություն՝ Սերժ Սարգսյանը եվրոպացիներին դնում է դժվար կացության մեջ՝ դրանով ցույց տալով, որ ԵՄ-ն որևէ ռեալ բան չի առաջարկել Երևանին, դրա համար էլ ինքը փոխել է որոշումը՝ հօգուտ Մաքսայինի:

Բայց, որպեսզի նեղացկոտ տպավորություն չթողներ, նախագահը նշեց, որ այնուամենայնիվ, քաղաքական երկխոսությունը պատրաստ են շարունակելու: Դրանից հետո, “վրա հասավ” Պրեսկոտը, ով Հայաստանում աշխատելու երկար փորձ ունի, և, շնորհակալություն հայտնելով նախագահին մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում կատարած դրական աշխատանքների համար, փորձեց դրական մթնոլորտ ստեղծել հետագա հարցերի հնչեցման համար:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ