10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Զարուհի Փոստանջյանն այսօր ավելի թուրք էր, քան ցանկացած թուրք”. ֆեյսբուքյան փոթորիկ /վիդեո/

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը վերջերս եվրոպական կազինոներից մեկում 70 միլիոն եվրո է կորցրել:

Այսօր Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթից հետո վերջինիս նման հարց է ուղղել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այս միջադեպը  աննախադեպ “բում” է առաջացրել ֆեյսբուք սոցիալական ցանցում, ներկայացնում ենք մի քանի գրառում.

Կարեն Ավագյան/ԱԺ ՀՀԿ պատգամավոր/

Զարուհի Փոստանջյանն այսօր ավելի թուրք էր, քան ցանկացած թուրք, ավելի ադրբեջանցի, քան ցանկացած ադրբեջանցի։ Զարուհի Փոստանջյանն անցել է բարոյականության բոլոր սահմանները։ Քաղաքականությունը անձնական կյանք չէ, որ բարոյականության սահմանները անցնես այնքան, որքան սիրտդ է ուզում։ 

Զարուհի Փոստանջյանի հերթական զառանցանքը Եվրախորհրդում իր մեջ, բացի դավաճանությունից, սեփական երկիրը փնովելուց, պիտակավորելուց, ոչինչ չէր պարունակում։ Սրա նմաններն են մեր երկրի պրոբլեմները, ովքեր սեփական ճղճիմ PR-ի համար խաղում են երկրի հեղինակության և շահերի հետ։ Ամոթ է։ 

Հիմա պարզ է, թե ժամանակին ինչպես է Զարուհուն հաջողվել ստորագրություններ կորզել ադրբեջանական և թուրքական պատվիրակություններից։

Տիգրան  Քոչարյան/բլոգեր/
Այ հիմա վերջապես հասկացա “Զառանցել” բառի արմատը ինչ ա նշանակում   

Արամ Կարապետյան /Նոր ժամանակներ կուսակցության նախագահ/

Ժողովուրդ ջան, մի բան հստակ է` Զարուհի Փոստանջյանը այսօր “դարձավ” միլիոնատեր: Սերժ Սարգսյանը կյանքում առաջին անգամ խոստացավ կիսվել…  

Վահե Ղազարյան/հաղորդավար/
Պերճանքի ու թշվառության ամենավառ դրսևորում: Այն, ինչ արեց Զարուհի Փոստանջյանը, ամբողջությամբ արժեզրկեց նախկին արածները: Մինչ այժմ շատերը հարգանքով էին վերաբերում տ-ն Փոստանջյանի անձին, սակայն ասեկոսեների մակարդակով եվրոպական բարձր ամբիոնից նման հարցի հնչեցումը` խայտառակություն է:

Կատարվածը չի տեղավորվում տրամաբանական ոչ մի հարթությունում ու միանշանակ ջուր է լցնում թշնամու քարոզչամեքենայի ջրաղացին: Չզարմանանք, եթե Ալիևի նախընտրական ելույթներից մեկը սրան նվիրվի: Իսկ եվրոպացիք լրիվ իրավունք ունեն մտածելու, որ մեզանում ազատ խոսքի գաղափարը միանշանակ բռնաբարվել է,իսկ քաղաքավարության տարրական նորմերի բացակայությունը` դարձել աքսիոմ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ