02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե Հայաստանը չի ուզում, որ իր զինվորները զոհվեն … ինչ է անում խաղաղասեր ՄԱԿ-ը

Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, ըստ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Էկման Աբդուլաևի, այդ երկիրը հոկտեմբերի 1-ից կստանձնի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահությունը: Սա կլինի այդ երկրի 2-րդ նախագահությունը: Հատկանշական է, որ ՄԱԿ ԱԽ անդամ է, ավելին՝ դեռ պատրաստվում է ստանձնել նախագահությունը մի երկիր, որը, մեղմ ասած, երբեք հանդես չի եկել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից:

Այն միջազգային ցանկացած ամբիոն օգտագործել է, սկսած ամենամանր կալիբրի գործչից, մինչև նախագահ, ռազմական հռետորաբանությամբ զիջումներ կորզելու նպատակով: ՄԱԿ-ի Կանոնադրության 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՄԱԿ ԱԽ-ի վրա է դրված գլխավոր պատասխանատվությունը աշխարհում խաղաղության և անվտանգության հաստատման համար:

Ավելին՝ նույն կետում նշվում է նաև, որ ԱԽ անդամները, այս պատասխանատվությունից ելնելով, գործում են ՄԱԿ անդամ երկրների անունից: Փաստորեն Հայաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների խաղաղ ճանապարհով հարցի լուծման ջանքերին, Ադրբեջանը հակադրվում է ուժի կիրառման սպառնալիքով՝ հավանաբար, այդ կերպ պատկերացնելով խաղաղության համար այդ երկրների անունից գործելու իր մանդատը:

Զարմանալի է, որ ԵԱՀԿ կողմից ընդունված հայտարարությունը, կապված շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու հետ, Բաքուն ոչ միայն չի արձագանքում, այլև շատ հստակ դեմ է արտահայտվում: Եվ ՊՆ Աբիևը, և ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարել են, որ դիպուկահարները դուրս չեն բերվի մինչև հարցը չլուծվի. իհարկե լուծվի Ադրբեջանի պատկերացրած ծրագրով:

Մամեդյարովը նույնիսկ արել է արտգործնախարարին ոչ վայել հայտարարություն, թե եթե Հայաստանը չի ուզում, որ իր զինվորները զոհվեն, ապա պետք է զորքերը դուրս բերի “գրավյալ” տարածքներից: ՄԱԿ ԱԽ անդամ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի նման խոսքերը մտահոգիչ են և վարկաբեկում են այդ կառույցի  հեղինակությունը: Ադրբեջանական կամակորությունները ոչ միայն չեն դատապարտվում, այլև անուշադրության են մատնվում միջազգային հանրության կողմից:

Փաստորեն, անվտանգության ամրապնդմանն ուղղված գործառույթների իրականացման փոխարեն, Բաքվում անկաշկանդ կերպով փխրեցնում են առանց այն էլ փխրուն կայունությունը: Միջազգային հանրությունն այդպիսին է, եթե չես բարձրաձայնում խնդրի մասին, չես դժգոհում առկա անարդարությունից, ապօրինությունից, ուրեմն, հնարավոր է, համաձայն ես դրա հետ, իսկ այն երբեք չի փորձի սեփական նախաձեռնությամբ փոխելու այն, ինչը , հնարավոր է, քեզ ձեռնտու է: 

Հիշեցնենք, Ադրբեջանը ԱԽ ոչ մշտական անդամ է դարձել 2011թ.: Ոչ մշտական անդամներն ընտրվում են 2 տարի ժամկետով:

 

Արման Սահակյան քաղաքագետ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ