02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը՝ կօգտվի արդյո՞ք Իրանում ստեղծված իրավիճակից/վիդեո/

Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Իրանը տարածաշրջանային նոր խմորումների կենտրոնում և Հայաստանի բացառիկ հնարավորությունները թեմայով:

“Ռոհանի ընտրությունով նշմարվեց այն ուղին, թե Իրանը գնում է բարեփոխումների: Սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երևումա որ Իրանը փոփոխություններիա գնում”,-նշեց լրագրողը, որը վելուծելով վերջին երկու շաբաթվա Իրանում տեղի ունեցած փոփոխությունները արձանագրեց, որ Իրանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը արդեն իսկ աննախադեպ է համարվում վերջին 30 տարիների համար:

” Աննախադեպա նաև այն , որ Իրանի դպրոցականները չքայլեն ամերիկյան դրոշի վրայով:Նրանք արդեն 30 տարի ամեն առավոտ քայլում են գետնին փռված դրոշների վրայով”,-տեղեկացրեց Ռուբիկ Մինասյանը:

Նրա դիտարկմամբ բարելավվելով հարաբերությունները ԱՄՆ-ի հետ Իրանը ավելի կբարելավվի իր դիրքերը տնտեսական բնագավառում և կհզորանա.

“Ելնելով Հայաստանի իրավիճակից՝ ստացվում է, որ ի դեմս Իրանի մենք ունենում ենք շատ հզոր գործընկկեր բարեկամ հարավում:Կարծում եմ Հայաստանի իշխանությունները կօգտվեն այս առիթից, արդեն կարելի է խոսել երկրորդ գազամուղի կառուցման մասին, որպիսի մեր կախվածությունը պակասեցնենք Ռուսատանից: Իրանը կարող է դառնակ հակաշիռ Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններում”,-հավելեց իրանահայ լրագրողը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ