02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կացնով բացել է կնոջ գլուխը, ծխախոտը հանգցրել մարմնին /վիդեո/

“Կանանց աջակցման կենտրոն”-ի տնօրեն Մարո Մարկոսյանը իր ղեկավարած կազմակերպության միջոցով փորձում է օգնել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց: Henaran.am-ի հետ զրույցում նա խոսեց ընտանեկան բռնության մասնավոր դեպքերի մասին: “Դեպք ենք գրանցել, երբ ամուսինը կացինով կնոջ գլուխը բացել էր, սարսափելի էր, երբ սիգարետն էր հանգցրել կնոջ մարմնին: Մի դեպքում էլ մայր ու որդի հարսին փակել էին և […]

Չի ուզում լսել Փոստանջյանի անունը

՛՛Փոստանջյանի հարցերին թող պատասխանի իր խմբակցության ղեկավարը, խմբակցության անդամները՛՛,-Henaran.am-ի հարցին, թե կոռեկտ է համարում ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ԵԽԽՎ-ում պահվածքը, այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: ՛՛Ես չեմ կարող ասել… հատկապես Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ ինձ հարցեր մի տվեք, խնդրում եմ՛՛,-ասաց նա: Հիշեցնենք, Ջհանգիրյանի և Փոստանջյանի միջև հակասություններ կան Մատաղիսի գործի հետ կապված, երբ […]

Նունե Եսայանին ավելի գումար, քան սահմանամերձ գյուղերին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե երգչուհի” Նունե Եսայանի համերգի վրա ավելի շատ գումար է ծախսվել կառավարության դոտացիոն միջոցներից, քան տրվում է սահամանամերձ գյուղին մանկապարտեզներ կաոռուցելու համար: Ի՞նչ տրամաբանությամբ է բաշխվում բյուջեի դոտացիոն գումարները և որն է նման անուշադրության պատճառը՛՛: Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ […]

Ինչու կառավարությունն ու նախագահը տարբեր ժամկետներ հայտարարեցին

 Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարցրեց, թե ինչպես ստացվեց, որ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ աշխատավարձերը բարձրանալու են 2014-ի հունվարին, սակայն կառավարությունը օրեր առաջ հայտարարեց, որ  հունիսի մեկից են բարձրանալու աշխավարձերը: ՛՛Ինչո՞ւ պիտի ՀՀ նախագահը ստիպված լինի հայտարարել մի բան, մեկ ամիս հետո այս ամբողջ իրականությունը […]

Խոլերայի վտանգ

Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված ` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու և “Զվարթնոց” օդանավակայանի անցման կետերում ձեռնարկվում են կանխարգելիչ, և սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝Իրանի10նահանգումարձանագրվելէխոլերայի 179 դեպք, որից 5-ը`մահվան […]

Ազատամարտիկի այրին չի ընդունում թրաֆիկինգի մեղադրանքը /վիդեո/

Աբովյան ՔԿՀ-ի դատապարտյալ Գոհար Սարգսյանը վստահեցնում է ,որ ինքը անմեղ է`  դատապարտվել է հանցանք չգործելով: ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի հատկանիշներով դատապարտված կինը հավաստում է, որ 6 տարի 6 ամիս պատժաչափը նախատեսված է թրաֆիկինգի համար: “Իբր սեռական շահագործման ենթարկվածը մի աղջիկ է: Ես նրան Հայաստանից դուրս չեմ տարել դա փաստ է: Ես առևտրով էի զբաղվում […]

Գազի թանկացման մասին պայմանագիր չկա

՛՛Դեռևս ապրիլ ամսից արդեն երրորդ անգամ եմ ես բարձրացնում  ՀայՌուսգազարդի պայմանագրի մասին՛՛,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե երբ է կնքվել այդ պայմանգիրը:  Ի պատասխան Տիգրան Սարգսյանը սենսացիոն հայտարարություն արեց: Պարզվում է, ՀայՌուս գազարդ ընկերության հետ Հայաստանն ամենևին գազի թանկացման պայմանագիր չի կնքել: ՛՛Ցանկացած պայմանագիր, որ մենք […]

Հարսնացուներին այլեւս չեն փախցնում

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիայում դադարել են հարսնացու փախցնելը, փոխանցում է INTERFAX.RU-ն: Նա ասել է, որ երբեմն խախտվում է վաղ ամուսնության մասին օրենքը, սակայն “Ընդհանուր առմամբ վաղ ամուսնությունն արգելող օրենքը դրական արդյունքներ տվեց”: 

Աշոտյանի անեկդոտը

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը կատակեց Գերեկ ընտրված գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի քվեարկության զավեշտի մասին` երեք դեմ կար, 8 ներկա ընդդիմադիր պատգամավորների փոխարեն:   ՛՛Այսօր Ազգային ժողովում երեք պատգամավոր վարչապետին հարց տվեցին, և նրանցից մեկը հասցրեց նկարահանել իրեն՛՛,- ասաց Աշոտյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խնդրեց միայն իրեն ուղղված հարցից խոսել, ՀԱԿ […]

Արդեն ձանձրացրել եք…վարչապետի ու Փաշինյանի ՛՛հարցուպատասխանը՛՛

Քիչ առաջ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին “Փակ շուկայի” վերաբերյալ: Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ քառօրյային, երբ Տիգրան Սարգսյանը ներկա չէր, նրա մասին շատ է խոսվել, խոսվել է նաև “Փակ շուկայի” մասին: Պատգամավորի խոսքով՝ դրանից հետո կառավարությունն սկսել է օրենսդրական նախաձեռնություններ ընդունել պատմական հուշարձանների պահպանման հետ կապված: ՛՛Կառավարությունը մեծամասնության հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված