Բացահայտում մեծերից. ինչու էր Միքելանջելոն սիրում մերկ տղամարդկանց
Արվեստագետ, ով օր ու գիշեր տքնում էր մի ստեղծագործության վրա` հաճախ զոհաբերելով հիգիենան և առողջությունը… Քանդակագործ, ով իր նկարները նույնիսկ ստեղծում էր այնպիսի ամրությամբ, որ դրանք նմանեցնում էին քանդակների … Այո, խոսքը Միքելանջելո Բուոնարոտտիի մասին է:
Մի անգամ, երբ Միքելանջելոն իմացավ, որ իր “Պիետան” մարդիկ համարում են ուրիշի ստեղծագործություն, սաստիկ բարկացավ: Գիշերով մտավ եկեղեցի, իր անունը փորագրեց քանդակի վրա` այսկերպ իրազեկելով բոլորին, որ ինքը “բարդ” է, “կամակոր” և “մոլեռանդ”, ինչպես նրան անվանում էին դեռ փոքր հասակից:
Պատանեկությունն ու երիտասարդությունը ևս անցան նույնքան կրակոտ, բուռն կյանքով: Շատերն են կարծում, որ Միքելանջելոյի պատկերած կանայք ատլետիկ են, կոպիտ, տղամարդիկ` ավելի նուրբ: Շատ ուսումնասիրողների ենթադրությամբ` սա գալիս է արվեստագետի սեռական կողմնորոշումից: Իր ժամանակակիցների բնութագրմամբ` այս առումով նա շեղումներ է ունեցել :
Ֆլորենցիայում նա հայտնի էր որպես “Սոդոմական”, կրքոտ էր և հաճախ էր “վայելքների տրվում” իր բնորդների գրկում: Ընդհանրապես, Ֆլորենցիան հայտնի էր իր ազատամիտ բարքերով. գերմաներենում նույնիսկ “նույնասեռական” բառին համարժեք է “ֆլորենտինը”: Միքելանջելոյի պատկերած տղամարդու և ոչ մի կերպար հագուստով չէ (“Գայթակղում”, “Մահացող ստրուկը”, “Դավիթ”), սակայն գագաթնակետը Սիքստինյան կապելլայի Ահեղ դատաստանն է, որի մեջ բոլոր ֆիգուրները մերկ են:
Մեծ արվեստագետը սահմաններ չէր ճանաչում, մերկ էր պատկերում նույնիսկ Հռոմի պապին: Այս պատճառով էլ նկարիչը քարկոծվում էր, անտեսվում իշխանությունների կողմից: Արդյունքում տարիներ անց ոմն նկարիչ` Վոլտեր անունով, “շորեր է հագցնում” Միքելանջելոյի նկարած կերպարներին: