02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խնայողությունից՝ ուսուցիչների համար

Այսօր կառավարության հերթական նիստում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ուսուցչի օրը հավուր պատշաճի նշելու համար համապատասխան միջոցառումների կազմակերպման նպատակով խնայողությունների հաշվին գոյացած ութ միլիոնից քիչ ավելի գումար տրամադրել, որպեսզի հոկտեմբերի հինգին Օպերայի համապատասխան դահլիճում մեծ շքեղ հանդիսությամբ մեծարանքի երեկո կազմակերպվի: 

ՌԴ-ից վերցված վարկը կմարվի

Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ եվրոպարտատոմսերի թողարկման հետ կապված կառավարության բյուջեում վերաբաշխումներ են լիենլու՝ ծածկելու համար իրավաբանական ծառայությունների և ռեյտինգային ընկերությունների ծախսերը: Ապա ընդունվեց որոշում, որով առաջարկվում է պետական բյուջեում փոփոխություն կատարել և եվրոպարտատոմսերի թողարկումից ստացված գումարը ծախսել հետևյալ կերպ. ՛՛Առաջին կետով վաղաժամկետ մարել ՌԴ-ից ստացված նախկին վարկի մայր […]

Սիցիլիայում նավ է խորտակվել. կան բազմաթիվ զոհեր

Սիցիլիայում նավի խորտակվելու արդյունքում 25 հոգի է մահացել, փոխանցում է Газета.Ru-ն: Նավը փախստականների էր տեղափոխում, այն խորտակվել է Լամպեդուզա կղզուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա:  Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 163 հոգու: Նավի խորտակման պատճառն առայժմ հայտնի չէ:

Հովիկ Աբրահամյանը կզրկի

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ, որտեղ ասվում է. ՛՛Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության  անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում  պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը  նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն`այդ իրավունքը սահմանափակված է, […]

Հրայր Թովմասյանի ծանր գիշերը. համաներման որոշումն ընդունվեց

Քիչ առաջ Ազգային Ժողովը 102 կողմ, 0 ձեռնպահ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց համաներման մասին որոշումը: Խորհրդարանի կողմից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրությամբ հաստատումից հետո ընդունված համաներման մասին որոշումը կմտնի ուժի մեջ 24 ժամվա ընթացքում, որից հետո պետք է սկսվի ազատ արձակման գործընթացը:  Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով՝ անմիջապես ազատ կարձակվեն 400-500 ազատազրկվածներ։ Ազատ արձակման […]

‘Кто этот Хачикян … ՛՛

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, նախկին Սոցապնախարար Աղվան Վարդանյանը չգիտի` համաներումը արդյոք կազդի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի վրա: ”Չեմ կարող մեկնաբանել, քանի որ ինքս չեմ նայել` ազդում է, թե ոչ: Ես վերաբերվում եմ համաներման տակ բոլոր ընկնողներին նույն կերպ, Խաչիկյանին ևս տարբերություն չեմ դնում, մենք նույն […]

Ամենացուրտը՝ հոկտեմբերի առաջին 10 օրն է

Հոկտեմբեր ամիսը թեեւ մայիսից հետո ամենախոնավ ամիսն է, սակայն այս տարի հոկտեմբերին տեղումները նորմայից պակաս կլինեն: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմեդ ծառայության օդերեւույթաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ջերմաստիճանն էլ այս հոկտեմբերին բարձր կլինի: Ամենացուրտ օրերը կլինեն ամսվա առաջին 10 օրերը: Մասնավորապես հոկտեմբերի 4-6-ը, պայմանավորված սառը հոսանքների ներթափանցմամբ, հանրապետության ողջ […]

Մաքսային միությանը միանալու համար նախագահը անձնական շահ է հետապնդել.Երջանիկ Աբգարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը խոսեց Մաքսային միությանը միանալու հայտարարության մասին: ՛՛Փաստորեն չորս տարի իր ասելով իշխանությունը զբաղվել է ասոցացման և ազատ առևտրի գոտուն միանալու բանակցություններով, վերջին շրջանում էլ ամեն օր հայտարարում էին, որ գնալու է ստորագրելու այդ համաձայնագիրը: Սակայն անձնական հարցերը լուծելու կարիքը նախագահին ստիպել է փոխել ուղղվածությունը՛՛: Երջանիկ […]

Հայաստանը 73-րդն է

Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել է մարդկային կապիտալի ինդեքսի վարկանիշային աղյուսակը: Աղյուսակում ընդգրկվել է աշխարհի 122 երկիր: Հայաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը, հարեւան Վրաստանը` 77-րդ տեղը: ԱՊՀ երկրներից առաջին երեք տեղերը զբաղեցրել են Ղազախստանը /45-րդ տեղ/, Ռուսաստանը /51-րդ տեղ/ եւ Ադրբեջանը /64-րդ տեղ/: Վարկանիշային աղյուսակի առաջին երեք հորիզոնականնե­րը զբաղեցրել են Շվեյցարիան, Ֆինլանդիան եւ Սինզապուրը: Կրթական մա­կարդակով […]

Բարի գալուստ՝ առանց ցտեսության. Սերժ Սարգսյանը ներկայացրել է Գեւորգ Կոստանյանին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները: Նախագահը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված