06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լիլիթ Հովհաննիսյանն ու նրա ամուսինը … ՄԵԼ-ի նոր բացահայտումները /վիդեո/

Օրերս մեծ աղմուկ հանեց ”Միացյալ երիտասարդական լիգայի ” հրապարակած ցուցակն այն մասին, որ մի շարք հայ աստղեր այս կամ այն կրոնական կամզակերպությանն են հարում: Աստղերից շատերը հերքեցին դա, ոմանք անբարոյական անվանեցին նման տեղեկությունները:

”Միացյալ երիտասարդական լիգայի ” անդամները, սակայն, շարունակում են իրենց բացահայտումները: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում ՄԵԼ համանախագահ Սեւակ Հովհաննիսյանն ասաց, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը եւ նրա ամուսինը` երգահան Վահրամ Պետրոսյանը նույնպես աղանդավորական կազմակերպության են հարում:

Աստղերից շատերը հերքում են իրենց աղանդավոր լինելը, սակայն սա, ըստ ՄԵԼ-ի ներկայացուցիչների, իրենց ավելի ձեռնտու է` իրենց պայքարն ավելի ուժեղացնելու համար:

“Արմինկան հերքեց, ասաց, որ աղանդավոր չէ, առաքելական եկեղեցու հետեւորդ է: Իսկ մեզհասած տեղեկություններով` նա հարել է աղանդավորական կազմակերպության: Ուրեմն ինչու չի ասում` այո, գնացել եմ, բայց ինձ դուր չի եկել, ես վերադարձել եմ առաքելական եկեղեցի”, – ասաց ”Միացյալ երիտասարդական լիգայի ” համանախագահ Դանիել Պետրոսյանը:

Սեւակ Հովհաննիսյանի խոսքով` աստղերը հիմնականում հարում են կրոնական կազմակերպություններին` ֆինանսական շահից դրդրված:

“Երգիչ Մհերն ասաց, որ ՛՛Կյանքի խոսքին՛՛ է հարում, քանի որ նրանք իրեն ֆինանսավորում են, որ տեսահոլովակ նկարի, ասաց` թող առաքելական եկեղեցին հովանավորի, այնտեղ գնամ: Այսինքն` հոգեւոր քաղցի պատճառով չէ, որ հայտնիները գնում են: Անժելա Սարգսյանն էլ ասում էր` երբ սուրբ հոգի ստացա, սկսեցի նկարահանվել գլխավոր դերերում”, – ասաց բանախոսը` հավելելով, որ ՛՛Կյանքի խոսք՛՛ աղանդն ունի նաեւ պարի խմբեր, որոնց անդամները նկարահանվում են աստղերի տեսահոլովակներում` մասնավորապես Սիրուշոյի, Սոֆի Մխեյանի եւ այլոց:

Ս. Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ Վիտամին ակումբի Գարիկը թեեւ հերքել է աղանդավոր լինելը, սակայն իրենց բազմաթիվ լուսանկարներ են ցույց տվել, որոնցում երեւում է, որ  Գարիկը այցելում է հավաքներին:

“Հովհաննես Ազոյանն էլ մեզ երբ ճանապարհին հանդիպեց, ասաց, որ գնանք առաքելական եկեղեցու դեմ պայքարենք ու որ ինքը եւ աղանդավոր է, եւ աղանդավոր չի”,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը:

Մանրամասները տեսանյութում` քիչ անց: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ