16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատապարտյալների մեծամասնությունը ազատ է արձակվել

 Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի “Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին” որոշումից հետո  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը ամեն օր տեղեկատվություն էր հրապարակում ազատ արձակվածների մասին: Վերջին օրերինամենօրյա տեղեկատվություն չկա: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց  ՔԿՎ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, դատապարտյալները հիմնականում ազատվել են: “Այնուամենայնիվ,  գործընթացը շարունակվում է, օրական […]

Գեներալը խմած սկսեց քաշքշել, հրեցի … հետախուզման մեջ գտնվող Թամարան օգնություն է աղերսում /վիդեո/

“Չարածս մեղքի համար պիտի վճարեմ: Պատկերացնում եք մարդը 8 տարի լինի հետախուզման մեջ՝  ոչնչի համար: Ես չգիտեմ որտեղից սկսեմ: Կորցրել եմ ինքնատիրապետումս, առողջությունս, օրս անցնում է սոված՝ վախ ամենակարևորը վախ: Տեսնում եմ մի ոստիկանի դողում եմ, բա որ հանկարծ բռնեն ու տանեն ”,-այսօր դարձյալ լացակումած եւ իրեն կորցրած Henaran.am-ի խմբագրություն էր այցելել ՌԴ քաղաքացի Թամարա Վարդանյանը : “Պիտի […]

Ուրիխանյանը չբավարարեց ազատամարտիներին /վիդեո/

Ազատամարտիկների և քաղաքական կուսակցությունների կլոր սեղան քննարկմանը մասնակցող ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանի ելույթը չբավարարեց ազատամարտիներին.”Դուք պետք անդրադառնաք մեր իրականությանը, մեր կյանքին,հանրապետության վիճակի վերլուծական գնահատականը պիտի տաք”,-նկատեց “Ներդաշնակ աշխարհ” ՀԿ նախագահ   Արամ Սիմոնյանը, որը Ուրիխանյանի ելույթը որպես կուսակցության վերահաստատվելու փորձ դիտարկեց: “Ես Ձեզ տվեցի գնահատական, եթե դուք կարծում եք, որ սա վերահաստավելու փորձ է, […]

Նրանց սոցիալիզմը ընկեր բառից այն կողմ չգնաց…/վիդեո/

”Նրանց սոցիալիզմը ընկեր բառից այն կողմ չգնաց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` ի պատասխան հարցի, թե ունենալով մարզպետի, դեսպանի պաշտոններ կարող է ՀՅԴ-ը մնալ ընդդիմություն: ”Դաշնակները երբեք չեն եղել ընդդիմություն”:

Հովիկ Աբրահամյանի պատասխանը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը պատասխանել է  ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակին` ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:  ”Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը Ազգային ժողովի նախագահին իրավունք է վերապահում սահմանել ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները, որոնք […]

Մարդասպանը պահել է 28-ամյա զոհի եւ նրա 2-ամյա դստեր մարմինները բազմոցի տակ

Կինը Մոսկվայի իր բնակարանում հայտնաբերել է 28-ամյա դստեր եւ 2-ամյա թոռնուհու մարմինները, որոնք թաքցրած են եղել բազմոցի տակ, փոխանցում է INTERFAX.RU-ն: Սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն մարդասպանին առայժմ չի հաջողվել գտնել:

Նշանակումներ

Հոկտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ նշանակված Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին: Ոստիկանության պետը շնորհավորեց Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոններ ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթեց աշխատանքի նոր բնագավառում: Վլադիմիր Գասպարյանն այնուհետև ներկայացրեց ոստիկանության Լոռու մարզային վարչության  նորանշանակ պետ Արտակ Կարապետյանին: Վլադիմիր Գասպարյանը […]

Սերժ Սարգսյանը խնդիր է դրել

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս աշխատանքային հերթական հանդիպմանը երկրի նախագահը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ քննարկել է համակարգում եւ հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակը: Սերժ Սարգսյանը համակարգում առավել խստության եւ կարգպահության խնդիր է դրել:  Ոստիկանությունում կատարված վերջին կադրային փոփոխությունները հենց այդ քննարկման արդյունքն է: Նույն աղբյուրների փոխանցմամբ, օրերս կադրային փոփոխություններ են լինելու ոստիկանության կարեւոր վարչություններում եւ ստորաբաժանմունքներում: 

Հակասությունները ԲՀԿ-ում շարունակվո՞ւմ են

”Դուք տեսե՞լ եք այդ պայմանագիրը, որ հակասություն էլ լինի, տեսել եք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը… եթե փաստաթուղթ չկա, չեղած բանի շուրջ ինչպես կարող է հակասություն լինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե ԲՀԿ-ում Մաքսային միության հետ կապված հակասությունները շարունակվում են: Մելքումյանի խոսքով` ԲՀԿ առաջնորդը մշտապես դրական […]

Արտգործնախարարն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոյի հետ բացեց գրասենյակի համաժողովների վերանորոգված դահլիճը։ Դահլիճի բացման արարողությունից հետո ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մշտական համակարգողի. ՄԱԿ-ի գործակալությունների և ծրագրերի հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որոնք անդրադարձան անցած քսան տարիների ընթացքում Հայաստանում իրենց կառույցների կողմից իրականացրած ծրագրերին,  ներկայացրեցին իրագործվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի