17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բարսելոնայի մոտ գնացքները բախվել են իրար. զոհեր եւ վիրավորներ

Բարսելոնայի մոտակայքում իրար են բախվել երկու գնացք, փոխանցում է INTERFAX.RU-ն: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Կան վիրավորներ եւ զոհեր, սակայն նրանց կոնկրետ թիվը հայտնի չէ: Նախնական տեղեկություններով` գնացքներից մեկի վարորդը չի կարողացել այն ժամանակին արգելակել եւ բախվել է կանգնած գնացքին:

Քննարկվել են հայ-չեխական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Բարձր ենք գնահատում մեր երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը: Առկա է նաև տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, ուստի ամեն ինչ պետք է անենք այն իրացնելու համար»: Չեխիայի Սենատի […]

Մալաթիա-Սեբաստիայում ջուր չի լինի

“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 23-ին, ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1 թաղամասի թիվ 93-98 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին

“Ուսուցչի օրվան” ընդառաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել “Տարվա լավագույն ուսուցիչ”, “Տարվա լավագույն տնօրեն” եւ “Տարվա լավագույն դաստիարակ” ամենամյա մրցույթների հանրապետական ամփոփիչ փուլը: Մրցույթն անցկացրել են  ՀՀ կրթության և գիտության  նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական երեք հանձնաժողովները: Մրցույթի եզրափակիչ փուլին  այս տարի մասնակցել են  40 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և  մայրաքաղաք Երևանից: […]

Բրյուսելում ծայրահեղ ցավագին են ընդունել Հայաստանի ղեկավարության որոշումը. Մոսկվան վերլուծում է

Եվրամիությունն ակտիվացրել է հետխորհրդային երկրներին “Արեւելյան գործընկերություն” ներգրավելու գործընթացները այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է մտնել Մաքսային միություն, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, փոխանցում է РИА Новости-ն: “Բրյուսելում ծայրահեղ ցավագին են ընդունել Հայաստանի ղեկավարության որոշումը Մաքսային միություն մտնելու վերաբերյալ: Դա նրանց համար շոկ էր, դա նրանց համար ազդանշան […]

Եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը

Հայաստանը երեկ տեղաբաշխել է առաջին եվրապարտատոմսերը միջազգային կապիտալի շուկայում: Գլխավոր տեղաբաշխողները՝Deutsche Bank AG-ը , HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը: Թողարկման պայմաններն են՝ ծավալը՝ 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, տոկոսադրույքը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:  Ֆինանսների նախարար Դավիթ  Սարգսյանի խոսքերով՝ միջազգային փորձագետները […]

Ռուսաստանը չի՞ վստահում Սերժ Սարգսյանի անկեղծությանը

”ՀՀ իշխանությունները ամբողջությամբ գաղտնի բանակցութուններ են վարել միանալու՝ Մաքսային միությանը: Մաքսային միությանը միանալու գործընթացը գաղտնի է պահվել անգամ իշխող ”Հանրապետականի” անդամներից”,-ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկնեց վերջին օրերին մի քանի անգամ իր կողմից հնչեցված միտքը : ՀԱԿ պատգամավորի խոսքով`  թե հասարակությունից, թե քաղաքական ուժերից գաղտնի բանակցելը քաղաքական դիվանագիտական սկանդալ է. […]

ՊՆ գնդապետ է ձերբակալվել` 2000 դոլար հափշտակելու համար

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում  քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝  ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու  կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/  20.09.2013թ.  ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը: Վ.Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու  եղանակով քաղ. Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ […]

Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված միջոցառում Կոպենհագենում

Սեպտեմբերի 19-ին Կոպենհագենի Օդդ Ֆելլոու պալատի Ասպետների սրահում անցկացվեց տոնական ընդունելություն` Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ ամյակի առիթով: Ընդունելությանը  մասնակցեցին Դանիայի  Խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի  պետական, քաղաքական շրջանակների, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու, ինչպես նաեւ հայ համայնքի  ներկայացուցիչներ, լրագրողներ:  Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի