Շչերբակովի ընկերուհին պատմել է սպանության մանրամասները /վիդեո/
Մոսկվայում սպանված 25-ամյա Եգոր Շչերբակովի ընկերուհին՝ Քսենիա Պոպովան, խոսել է սպանության մանրամասների մասին:
Քսենիա Պոպովան ցուցմունք է տվել Օրհան Զեյնալովի դեմ: Նա ասել է, որ հենց Զեյնալովի կողմից է իրականացել սպանությունը և, դա եղել է կանխամտածված: Աղջկա համար, սակայն, անհասականալի է, թե ինչու է հենց իրենց ընտրել, որպես թիրախ:
Նշենք, որ Մոսկվայի Բիրյուլեվո թաղամասում շաբաթ օրվանից սկսված զանգվածային անկարգությունների պատճառ դարձած սպանության հեղինակ ադրբեջանցի Օրհան Զեյնալովը ձերբակալվել է: Վերջինս սպանել է 24-ամյա Եգոր Շչերբակովին:
Հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը պահանջում էր, որպեսզի Զեյնալովի մոտ թույլ տրվի հյուպատոսական աշխատակիցների, փաստաբանների և, անհրաժեշտության դեպքում, թարգմանչի այցը: Սա Ադրբեջանի ԱԳՆ-ի առաջին նոտան էր՝ ուղղված ՌԴ-ին:
Ադրբեջանական կողմի երկրորդ նոտան՝ ուղղված ՌԴ-ին, պայմանավորված է այն հանգամանքով, որ Զեյնալովի հետ հանդիպելու համար պայմաններ դեռևս չեն ստեղծվել: