15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի բացմանը: Համաժողովի ընթացքում պետք է քննարկվեն եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրները: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի օրակարգային խնդիրն արդիական է և գտնվում է նաև ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու հանդիսանում […]

Կանի՞ ինչ-որ բան Գրիգորիչը Զարուհուն /վիդեո/

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փաստանջյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ` խորհրդարանում  իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Մասնավորապես Փոստանջյանը զգուշանում է ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանից,  Կարեն Ավագյանից, Մհեր Սեդրակյանից եւ Առաքել Մովսիսյանից:  “Տեսակետ” ակումբում լրագրողները Փոստանջյանից հարցրեցin, թե արդյո՞ք նա հավատում  է,  որ Գալուստ Սահակյանը կհարձակվի պատգամավորի վրա եւ ինչ-որ բան կանի: “Գալուստ […]

Ինքնաթիռը ընկել է գետը. կա 39 զոհ

Lao Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Լաոսի մայրաքաղաք Վիենտյանից դեպի Պակսե, ընկել է Մեկոնգ գետը, փոխանցում է РИА Новости-ն: Վթարի հետեւանքով զոհվել է 39 մարդ։ Վթարը տեղի է ունեցել Պակսե քաղաքի օդանավակայանի մոտակայքում՝ վայրէջքի պատրաստվելիս։ Ենթադրվում է, որ վթարի պատճառը եղել են եղանակային վատ պայմանները։

՛՛Սիգարոնը՛՛ վերադառնում է

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ՛՛ՍՊՍ Սիգարոն՛՛ ընկերությանը հարկային արտոնություն տրվեց: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը գործադիրին ներկայացրեց ՛՛ՍՊՍ Սիգարոն՛՛ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՛՛Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար՛՛ մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված ՛՛Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար՛՛ մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին որոշման նախագիծ: Նախարարի խոսքով՝ ընկերությունը որոշակի ֆինանսական դժվարություններ է ունեցել և հիմա […]

Բագրատյանին մերժեցին

Կառավարությունը մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները: Բագրատյանն առաջարկում էր լրացում կատարել ՛՛Բանկերի և բանկային գործունեության մասին՛՛Հայաստանի Հանրապետության օրենքում: Ըստ այդ լրացման՝   հաջորդ տարվա հունվարի մեկից բանկերը պետք է տրամադրեին վարկեր միայն հայկական դրամով: Հարցը ներկայացնող Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ սա ավելի ձեռնտու չէ և գործող կարգավորման […]

Դեռ շատ նավթեր են հոսելու

 Ալիևի ընտրական արարողությունն ավարտվեց, և, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն այն գնահատեց ոչ դեմոկրատական՝ փաստեց, որ ընտրությունն անցել է լուրջ խախտումներով: Փաստացի ալիևյան  “այգերով ընտրությունը” (Արևմտյան Սամոայում ընտրությունների ժամանակ ավագները քվեարկում են բոլորի փոխարեն), որքան էլ նավթահոտ դեմոկրատիայով փորձվեր ներկայացվել իբրև միջազգային ստանդարտներին համապատասխան, այնուամենայնիվ, թե ինստիտուցիոնալ, թե գաղափարա-արժեհամակարգային տեսանկյունից այնքան հեռու էին ազատ ու […]

Արտահանումը կապահովագրվի

ՀՀ-ում կհիմնադրվի արտահանման ապահովագրական կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: Ընկերության ընդհանուր կապիտալը սահմանվեց 1,950,000.0 հազար դրամ: Հարցը զեկուցող Էկոնոմիայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ սա մեր արտահանման քաղաքականության կարևորագույն օղակն է:

Ազատվեց աշխատանքից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց աշխատանքից ազատել Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանին: Հարցը զեկուցեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ չնշելով, թե արդյոք սեփական դիմումի համաձայն է Նունե Խաչատրյանն ազատվել աշխատանքից:

Պատգամավորներին չեն հարգում . մերոնց էթիկա են սովորեցնում կանադացիները

Այսօր, հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության  երևանյան գրասենյակի հետ համատեղ խորհրդարանական լսումներ է կազմակերպել ՛՛Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները՛՛ թեմայով: Պատգամավորի վարքագծի կանոնների նպատակն է արմատավորել պատգամավորների վարքագծի բարձր չափորոշիչներ և այդպիսով ամրապնդել ԱԺ-ի նկատմամբ […]

Խաչիկը չէր վառի Զարուհուն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը “Ֆեյսբուքի” իր էջում անդրադարձել է Զարուհի Փոստանջյանին ուղղված  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հայտարարությանը: “Գուցե Խաչիկ Ասրյանի արձագանքը Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հայտարարությանը՝ զգացմունքային է եղել, սակայն՝ ճանաչելով Խաչիկին, վստահաբար պնդում եմ, որ նրա խառնվածքին հարիր չէ բռնություն գործադրելը կամ հրահրելը”,-գրել է Սուրենյանցը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի