21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանը՝ Սուրեն Խաչատրյանի փոխարեն

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանսը:

Կոնֆերանսին մասնակցում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վոլեյբոլ մարզաձևի մասնագետներ, ֆեդերացիայի անդամներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված էր չորս հարց` 1. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, 2. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամների ընտրություն, 3. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի վերահսկիչ հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրություն, 4. Կազմակերպչական հարցեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Նա նախ տեղեկացրեց, որ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ապա մասնավորապես նշեց. ՛՛Վոլեյբոլը Հայաստանում սիրված և մասսայականություն վայելող մարզաձևերից մեկն է, բայց մարզաձևի զարգացմանը խոչընդոտում են մի շարք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն:

Մեր քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու առաջադրել Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ում ղեկավարությամբ, վստահ եմ, մարզաձևը կբռնի զարգացման ուղին՛՛:

Այնուհետև կոնֆերանսին մասնակցող 30 պատգամավորները անցան օրակարգի հարցերի քննարկմանն ու քվեարկմանը: Կոնֆերանսի պատգամավորները միաձայն ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին:

Կոնֆերանսը միաձայն ընտրեց նաև ֆեդերացիայի նախագահության անդամներ, վերահսկիչ հանձնաժողովի նախագահ և անդամներ, քննարկեց կազմակերպչական մի շարք հարցեր:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա նշեց.՛՛Ես էլ վոլեյբոլը շատ եմ սիրում և սա ինձ համար նոր մեկնարկ է: Մենք ունենք լավ մարզիչներ, մարզիկներ, ավանդույթներ, և մենք պետք է ամեն ինչ անենք Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար՛՛:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիան Ռուսաստանի Դաշնության Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ օրերս ստորագրել է համագործակցության պայմանագիր, ինչը հնարավորություն կտա Հայաստանում վոլեյբոլն ավելի ինտենսիվ զարգացնել:

Արթուր Բաղդասարյանը ներկաներին համախմբվածության և ակտիվ աշխատանքի կոչ արեց. ՛՛Մենք պետք է լինենք միասնական, ուժեղ և վստահ: Այդժամ ես, համոզված եմ, հաջողությունները սպասեցնել չեն տա: Մենք նաև սերտ պետք է համագործակցենք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Ազգային օլիմպիական կոմիտեի հետ, գործընկերային հարաբերություններ պետք է հաստատենք մյուս ֆեդերացիաների և բոլոր այն կառույցների հետ, ովքեր շահագրգիռ են Հայաստանում այս սպորտաձևը զարգացնելու գործում՛՛:

Կոնֆերանսը քննարկեց նաև կազմակերպչական հարցեր: Ելույթներով և  առաջարկություններով հանդես եկան ոլորտի մասնագետներ, մարզիչներ, ֆեդերացիայի ներկայացուցիչներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ