17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինքնախոստովանել է

Կայքերից մեկում տեղադրվել էր տեսանյութ, ուր դեղին գլխարկով անհայտ անձը վնասում էր Նախախորհրդարանի բարձրախոսը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է անհայտ անձի ինքնությունը՝ 1987 թ. ծնված Նիկոլայ Ի.: Բացատրական աշխատանքների շնորհիվ Նիկոլայ Ի.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանների գործողություններում ծառայողական բնույթի խախտումներ կան, թե ոչ: Տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ