01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը Գյումրիում էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրի՝ մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ վարչապետը Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ներկա է եղել ՛՛Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք՛՛ ծրագրի շրջանակներում կազմակերպված Հացի […]

Իրաքում պայթյունների հետեւանքով 31 մարդ է զոհվել

Իրաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 31 մարդ է զոհվել, տեղեկացնում է Газета.Ru-ն: 22 մարդ է զոհվել երկրի արեւելքում գտնվող Հիլա քաղաքի շուկայում տեղի ունեցած երկու մեքենաների պայթյունի հետևանքով: Փոքր մասշտաբի ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել այլ քաղաքներում: Շաբաթ օրը ևս պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 13 մարդ է զոհվել:   

՛՛Զեմլյակները բիբար կրծող երեւանցիներին են պահում … ՛՛ սպանված Դավիթը մենակ էր հրապարակում

Ինչպես տեղեկացնում է shamshayn.com-ը, հոկտեմբերի 12-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Վանաձորի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայից կրծքավանդակի ձախ մասում ստացած հարվածի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված Երեւան քաղաքի Եղիշե Թադեւոսյան 9 շենքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանը մահացել է: Նա Երեւանի սովորում էր թիվ 97-րդ դպրոցի 10-րդ դասարանում եւ մինչեւ 17 տարեկանների […]

Զորի Գայկովիչն ու Սիլվա Բարունակովնան Գորբաչովի մոտից եկան և ժողովրդին տուն ուղարկեցին. Վ. Սիրադեղյան

Facebook սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում է գրող-հրապարակախոս Զորի Բալայանի նամակն՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Օգտատեր Ծովինար Նազարյանը հիշել է ՀՀ նախկին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի՝ 1990 թ-ին գրված տողերը: ՛՛Մենք միաբանված էինք։ Այնքան, ինչքան հնարվոր է, որ միաբանվի մի ժողովուրդ։ Մեր շարժումը ապստամբական շարժման զարգացման տրամաբանություն ունեցավ։ Միաբանված էր՝ տրոհվեց։ Տրոհվել սկսվեց այն […]

ՀԱԿ ակտիվիստների վճիռը՝ կեսօրից հետո

Քիչ առաջ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը “Ֆեյսբուքի” իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Տիգրան Առաքելյանի եւ մյուսների վերաբերյալ որոշման հրապարակումը կլինի այսօր, ժամը 16.00-ին: Տեղեկացնենք, որ Henaran.am-ին Արսեն Բաբայանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ դատավորները խորհրդակցական սենյակում են: 

Ավտովթարի հետեւանքով 13 ուղեւորներ ողջ-ողջ այրվել են

Հանգստյան օրերին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանում` Սամարայի մարզում: Ավտովթար իհետեւանքով միկրոավտոբուսի 13 ուղեւորներ ողջ-ողջ այրվել են: Toyota մակնիշի միկրոավտոբուսի եւ Mercedes մակնիշի մեքենայի  բախման  հետեւանքով  պայթել  են  միկրոավտոբուսում  գտնվող գազի բալոնները, հրդեհ է բռնկվել, իսկ  սրահում  գտնվող  ուղեւորները  չեն  կարողացել դուրս գալ այրվող մեքենայից, տեղեկացնում է РИА Новости-ն: Մեքենայի սրահն ամբողջությամբ այրվել է, բարձր ջերմաստիճանից թափքը դեֆորմացվել է: Նախնական տվյալներով՝  Նիժնի Նովգորոդի պետհամարանիշներով  միկրոավտոբուսի  անվադողը  պայթել  է, վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, դուրս եկել հանդիպակաց ճանապարհ, որտեղ էլ բախվել է մյուս մեքենային, որը ժամանել էր Ղազախստանից: Միկրոավտոբուսում վարորդից բացի կար 14 ուղեւոր, որոնցից 11-ը Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուսը՝Տաջիկստանի եւ մեկը՝ Ադրբեջանի: Պարզ է դարձել, որ զոհվածները գնում էին իրենց մուտքի վիզաները երկարացնելու:    

Զորի Բալայանի նամակը ՌԴ նախագահին

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. ՊՈՒՏԻՆԻՆ ‘‘Պատմությունը նման է իշխանությանը. երբ մարդիկ լավ են զգում, մոռանում են նրա մասին եւ իրենց են վերագրում սեփական բարերարությունը: Իսկ երբ վիճակը վատանում է, նրանք սկսում են զգալ նրա անհրաժեշտությունը եւ գնահատել նրա բարերարությունը”…Պատմությունը խիստ է պատժում դասերը չիմանալու համար (Վ.Օ.Կլյուչեւսկի) Մեծարգո […]

Սերժ Սարգսյանը շրջել է տոնական Երեւանում

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այսօր շրջել է 2795-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում, դիտել “Էրեբունի-Երևան-2795” տոնակատարության շրջանակներում կազմակերպված մի շարք միջոցառումներ, զրուցել տոնախմբությանը մասնակցող երևանցիների հետ: 

“Ղալաթ ա արել ասողը … “

“Արցախ” հայրենակցական միության նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգմավոր Համլետ Հարությունյանը հերքեց այն տեղեկությունները, թե -ճնշումների արդյունքում է հրաժարվել կազմակերպությունը ղեկավարել: Նշենք, որ օրերս կայացած կազմակերպության համագումարում նախագահ ընտրվեց Վարուժան Գրիգորյանը: Վերջինս “Փեթակ”-ի սեփականատերերից է: “Ղալաթ ա արել ասող-տարածողը, նման բան չկա: Ես ինքս չցանկացա շարունակել, ինչ ասես մոգոնում են ”,-վրդովված ասաց Հարությունյանը: Վերջինս նաեւ ասաց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված