01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արոնյանը կրկին հաղթեց

Բիլբաոյում շարունակվող ՛՛Մեծ սաղավարտի՛՛ խաղարկության 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը կրկին հաղթանակ տոնեց: Այս անգամ Արոնյանի մրցակիցը Մայքլ Ադամսն էր:  Տուրի մյուս պարտիայում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ:5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա սկսեց գլխավորել Լեւոն Արոնյանը՝ վաստակած 9 միավորով: Երկրորդ հորիզոնականում է Մայքլ Ադամսը՝ 6 միավորով: Երրորդը […]

Ամեն ինչ կորած չէ

Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանի հրամանով ՀՊՃՀ-ում ձևավորվել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը և մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը առաջարկություն ներկայացնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման և բաշխման վերաբերյալ: Տեղեկացնում են ԲՈՒՀ-ի մամլո ծռյությունից:  Հիշեցնենք, բուհ-ի մի շարք դասախոսներ բողոքի ալիք […]

“Շենքը կանգնածա, կռանը կանգնածա, բայց 215 ընտանիք փողոցում են”.Կոնդի անտունները/վիդեո/

Արդեն 6 տարի սեփական տուն չունեցող Կոնդի նախկին բնակիչը չգիտի ում դիմել: Անորոշությունը խեղդում է նրան.”Մեր տները 6 տարիյա քանդել են՝ պայմանագիրը ունենք, խախտումները արել են՝ կառավարությունը, “Դաուն-թաուն”-ը իրա հերթինա խախտումներ արել: Շենքը չեն սարքում՝ արդեն 6 տարիյա”: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  Գարեգին Սաֆարյանը պատմեց, որ իրենց տները քանդելուց առաջ իրենք պայմանագիր են կնքել “Դաուն-թաուն” […]

Զուրաբյանը ևս կհեռացվի՞ ԵԽԽՎ կազմից /վիդեո/

”Գիտեք` թեման այնպիսին է, կարծես թե ամեն անգամ խոսելիս մեծարում ենք: Չմտածեք, թե մենք մեծարում ենք, Զ. Փոստանջյանի մեծարումը հիմա Ադրբեջանում է կատարվում: Կազմից հանել կամ կազմում թողնելը ԱԺ նախագահի լիազորության շրջանակներում է, առավել ևս, որ պատվիրակությունները ենթակա են ռոտացիայի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե ՀՀԿ-ը փոշմանել է […]

Երեւանը նշում է տոնը /վիդեո/

“Էրեբունի-Երեւան 2795” տոնակատարության շրջանակում տոնական բեմահարթակի էր վերածվել նաեւ Երեւանի քաղաքապետարանի հարակից Ռուսաստանի հրապարակը: Շքեղ հանդիսության մեկնարկը տրվել է Երեւանի քաղաքապետարանի աշտարակի ժամացույցի՝ “Էրեբունի-Երեւան” հիմնի զարկերով: Միջոցառման մասնակիցները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ուսումնական ու մշակութային հաստատությունների սաներն էին: Ինքնատիպ գեղարվեստական միջոցառման շրջանակում հրապարակի կենտրոնական հատվածում բուժաշխատողները մայրաքաղաքի տոնը շնորհավորել են հովանոցներով գրելով տոնի կարգախոսը՝ “Իմ […]

Շաբաթվա լավագույն գոլերը

TVGOLO-ն մեզ է ներկայացրել շաբաթվա լավագույն գոլերը:Գոլերի հեղինակներ են դարձել.Վիլիան ՛՛Չելսի՛՛Կամիլո Սանվեզո ՛՛Վանկուվեր՛՛Ռավել Մորիսոն ՛՛Վեսթ Հեմ՛՛Միտրօլու ՛՛Օլիմպիակոս՛՛Ուիլիամ Ֆերեյրա ՛՛ Բոլիվար՛՛ռաֆայել վան դեր Վարտ ՛՛Համբուրգ՛՛Մատիաս Գեհրտ ՛՛Դեն Հագ՛՛Ռոնի ՛՛Հերտա՛՛Օսկար Կարդոսո ՛՛Բենֆիկա՛՛Ադնան Յանուզայ ՛՛մանչեսթեր Յունայթեդ՛՛

Էլի՞ Հենրիկ Նավասարդյանը. կլքի հայրենիքը

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի “թեթև” ձեռքով դեռևս մեկ տարի առաջ ընդհատվել է հայաստանյան շուկայում 4 տարի գործունեություն ծավալած “Գովել” գովազդային գործակալության աշխատանքները: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործակալության տնօրենը: “Մենք զբաղվում էինք արտաքին գովազդով, հետո հենց բացվեց Հենրիկ Նավասարդյանի որդուն պատկանող “Motion time” կազմակերպությունը բոլոր ձևերով մեր գործոնեությունը դադարեցվեց:  Դա […]

Տարոն Մարգարյանը պարգևատրել է ոսկե մեդալներով

Տարոն Մարգարյանը, շնորհավորելով մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի և երևանցու բարօրությանն ուղղված ներդրման համար: “Սիրելի քաղաքի ծննդյան օրը կրկնակի տոն է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով արել ու անում են հնարավորը, որ Երևանն ավելի գեղեցիկ, ավելի հարմարավետ ու ավելի լավը դառնա: Եվ որ ամենակարևորն է, բոլոր այդ մարդիկ,  յուրաքանչյուրն […]

“Էրեբունի-Երևան 2795”-ի մանկական բեմում

“Էրեբունի-Երևան 2795”-ի ամենամանկական տոնախմբությունը Մանկական զբոսայգում է։ Ժամը 12։00-ից հազարավոր երեխաներ հեքիաթների ամենահայտնի հերոսների հետ խաղում են ու լուսանկարվում։ Ծաղրածուներն ու խաղավարները երեխաներին մասնակից են դարձնում զվարճալի խաղերի։ Բեմից ելույթ էին ունենում նաև պատանի կատարողներ, մանկական երգ ու պարի համույթներ։ Մանկական ծրագիրը ևս բազմազան էր. մանուկները դիտել են նաև տիկնիկային ներկայացումներ։  

Նախագահն ընդունել է Ռիգայի քաղաքապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռիգայի քաղաքապետ, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին: Նախագահը ողջունել է Ռիգայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ վերջին երեք տարիներին Երևանի և Ռիգայի իշխանությունների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, իսկ ընթացիկ տարում ստորագրված Երևանի և Ռիգայի եղբայրացման մասին համաձայնագիրն ամուր հիմքեր է ստեղծել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված