23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

462 դատապարտյալի ազատություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի ՙՀայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին՚ որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 70 դատապարտյալ: “Արթիկ” ՔԿՀ – 1,“Էրեբունի” ՔԿՀ – 44,“Կոշ”ՔԿՀ – 5,“Վարդաշեն” ՔԿՀ – 6,“Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ – 4,“Սևան” ՔԿՀ – 2,“Աբովյան” ՔԿՀ – 5, […]

Կոստանյանը նոր տեղակալ ունի

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով եւ հիմք ընդունելով “Դատախազության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի հրամանագրով  Հրաչյա Բադալյանը նշանակվել է  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Մեկ այլ հրամանագրով Մնացական Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Բազմազավակությունը օգնում է Տարոնին /վիդեո/

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Ֆեյսբուքում” այսօր գրառում է թողել` որդին` Մուշեղը, արդեն 3 տարեկան է: Henaran.am-ի հետ զրույցում Տարոն Մարգարյանն ասաց, որ բազմազավակ հայր լինելը օգնում է քաղաքապետի աշխատանքին` “ավելի լավ ես կառավարում”: Թե ինչպես է նշում որդու ծնունդը, ինչպես նաեւ քաղաքապետի հայրական հորդորը՝ տեսանյութում:

“Թեղուտը Ձեր բոստանը չի”/վիդեո/

Մի խումբ բնապահպաններ այսօր կառավարության մոտից իրականացրին բողոքի երթ-ակցիա ի պաշտպանություն Թեղուտի: Նրանք պահանջում են հանգիստ թողնել Թեղուտը.”այսօր մենք ոչնչացնում ենք Լոռին. որտեղ մնացել է մեր մի քիչ անտառը, Լոռին , որտեղ դեռ մաքուր էր օդը, ջուրը, հողը՝ նորից ուզում են ոչնչացնել հանքի տակ”,-ասված էր նրանց հայտարարության մեջ: “Թեղուտը ձեր բոստանը չի”,-բղավում էր ակտիվիստներից մեկը: […]

Հենրիկ Նավասարդյանի վարքագիծը անհանգստացրել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու և շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի դիմումին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը, ի դեմ իրավաբանական վարչության պետի, տեղեկացրել է, որ  դիմումում բարձրացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս եզրակացնելու, որ Հ. Նավասարդյանը գտնվել է շահերի բախման իրավիճակում և համակարծիք չեն […]

Նախագահը ցավակցում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի ընտանիքին, մտերիմներին և ԵԺԿ համայնքի բոլոր անդամներին՝ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը զորակցություն է հայտնել պարոն Մարտենսի ընտանիքին և մտերիմներին, իսկ ԵԺԿ համայնքի անդամներին մաղթել տոկունություն և ոգու արիություն: “Վիլֆրիդ Մարտենսն անուրանալի ավանդ ունի Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական […]

“Բանդիտի դեմք չունեմ”

 ”Տասնինը տարի մենք կազմակերպում ենք Ռուսաստանի կարևոր տոներից մեկը՝ նոյեմբերի չորսը՝ համաձայնության օրը, երբ տոնակատարություններն անցկացնում ենք մենք: Նաև երիտասարդական մրցույթներ ենք կազմակերպում, բիզնեսի զարգացմանը ևս ուշադրություն ենք դարձնում: Եթե մեկը բիզնեսով է զբաղվում, հաջողության է հասել, մենք օրինակ ենք բերում նրան՝ ոչ թե նախանձ, ձգտում առաջացնելու համար”,-այսօր Հայաստանի երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց […]

Ցուցադրություն՝ նվիրված “Էրեբունի-Երևան 2795” տոնակատարությանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է “Հայկական գորգագործության ավանդույթները” ցուցադրության բացմանը, որը նվիրված է “Էրեբունի-Երևան 2795” տոնակատարությանը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրության նմուշներին, ինչպես նաև սրահում ցուցադրվող  գորգաթելերի ավանդական՝ բնական նյութերով ներկման եղանակին։ Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 50 ձեռագործ գորգեր, որոնց մի մասը […]

Առատաձեռն կերպով մասնակցել համահայկական դրամահավաքին. ՀՅԴ-ի կոչը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ” Սիրելի հայրենակիցներ,             Սույն թվականի նոյեմբերի 28-ին Հայաստան Համահայկական Հիմնադրամը իրականացնելու է իր տարեկան դրամահավաքի հեռուստամարաթոնը:             Այս անգամ եւս դրամահավաքի հասցեատերն Արցախն է. կառուցվելու է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհը:             Անցյալ տարի հայության համախումբ ջանքերով կարեւոր քայլ կատարվեց հերոսական արցախահայության կեցության պայմանները բարելավելու […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին: Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին դինամիկ կերպով զարգացող հայ-լիտվական հարաբերությունների կապակցությամբ: Նա հատկապես կարևորեց երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և զարգացող հումանիտար կապերը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ Լիտվան շահագրգռված է Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի