“ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները թող Ադրբեջանի հետ խոսեն ինչպես որ հարկն է, իրենց հասկանալի լեզվով”

Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը
“Թեպետ իմ ոճը չէ, բայց չասել չեմ կարող, ուրեմն, ասեմ՝ որոշ մտածողներ, որ, այլեւս լուրջ զբաղմունք չունեն, պարապ չմնալու համար իրենք իրենց իրավունք են վերապահում մտածել այլոց մտածելու սահմանների մասին:Առայժմ զգուշացնում եմ, որոշ մտքեր կարող են մի օր հնչել բարձրաձայն ու մերօրյա ցիցերոններին տանել փակուղի:
Այժմ՝ բուն խոսքս. Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները եւ հետընտրական վիճակում այդ երկրի հերթական ռազմական հիստերիան այլես չափ ու սահման անցնում է , հարեւանների հարցում, այո, մեր պետության եւ ժողովրդի բախտը «բերել » է , եւ հերթական անգամ ցավոք, ականատես ենք լինում, որ առանց դասեր քաղելու այս երկիրը նորից փորձում է իր հերթական մարդասպանին հերոսացնել, անունները չտամ, չարժե այդ անունները հնչեցնել իմ երկրի այս բարձր ամբիոնից: Հիմա, փաստորեն , ազերիները նորից են սպանում խաղաղ պայմաններում եւ նորից են մնում անպատիժ:
Բայց խոսքս կրկին եւ նորից ուղղում եմ մեր եվրոպացի, ռուս գործընկերներին, միջազգային բոլոր այն կառույցներին եւ դրանց ղեկավարներին, ովքեր իրենց համահարթեցման քաղաքականությամբ բավականին լայն հնարավորություններ են ընձեռում մեր երկրի ագրեսոր եւ ռազմատենչ հարեւանին: Ի վերջո, պատմությունը՝ պատմություն, պատմական գործընթացները եւ միջպետական կապերը՝ կապեր, բայց կամ նաեւ էդ անխուսափելի պատմական ճշմարտությունը, եւ վատ չէր լինի, որ գոնե մեկ անգամ մեր միջազգային խիստ դիտորդները, ԵԱՀԿ Մինսկի խումբի երկրները ի վերջո թողնեն իրենց եվրոպական ռեւերանսները եւ Ադրբեջանի հետ խոսեն ինչպես որ հարկն է, իրենց հասկանալի լեզվով, հակառակ դեպքում, այն քանոնը, որով նրանք փորձում են այս տարածարջանում ամեն ինչ եւ ամենքին հավասարեցնել եւ դնել նույն գծի վրա, մի օր կոտրվելու է եւ հայտնի չէ, թե ինչ կմնա քանոնի ծայրին”: