23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանը և Ստավրոպոլը ստորագրել են եղբայրացման համաձայնագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՛՛Էրեբունի-Երևան 2795՛՛ տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ: Այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Ըստ այդմ, համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր […]

ՀՊՃՀ-ում ով կաշխատի, նա կուտի /վիդեո/

՛՛Ով ինչքան լսարանային ժամ ունենա, կվարձատրվի դրանց քանակով, ով ինչքան ոչ լսարանային ժամ ունենա` կվարձատրվի դրանով: Ով ինչ ծանրաբեռնվածությամբ կաշխատի և քանի ժամ, այնքան կստանա, յուրքանչյուրին ըստ աշխատանքի կտրվի՛՛,-այսօր ասուլիսին հայտարարեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը՝ անդրադառնալով բուհի շուրջ բարձրացված աղմուկին: Նշենք, որ արդեն մի քանի օր է, որ ՀՊՃՀ-ի դասախոսները դժգոհում են, որ ռեկտորը կրճատել […]

Զբաղվում են պոռնկությամբ… ՄԻՊ-ը՝ քաղաքապետարանին եւ ոստիկանությանը

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ՛՛ֆեյսբուքյան՛՛ հանրագրում անդրադարձել է Կոմայգու գիշերային տարօրինակ կյանքին: Նա գրում է. ՛՛Կոմայգու այլասերվածությունը վերացնելը անհրաժեշտ է … հնարավոր է … եվրոպական է … Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիները մեզ բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու […]

Մեղադրում են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին /վիդեո/

ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ մյուսների դատավարությունը: Նշենք, որ անցած նիստին, երբ դատարանը պաշտպանական կողմին ասաց, որ խափանման մասին միջնորդությունը կքննարկի այլ փուլում, միջադեպ տեղի ունեցավ: Տիգրան Առաքելյանը փորձեց լքել նիստերի դահլիճը, դատարանում գտնվողները աղմուկ բարձրացրին:  Նախագահող դատավոր Եվա Դարբինյանը ստիպված հետաձգել էր նիստը: Այսօրվա նիստում դատարանը լսեց ամբաստանյալների ճառերը: Նրանք […]

“Պոլիտեխնիկը” կործանման շեմին է. դասախոսները չեն հանձնվի

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը բարձրաձայնեց բուհում տեղի ունեցող խնդիրները.”Խնդիրը բազմիցս ներկայացվել է՝ աշխատանքի ծավալը մեծացել է, աշխատավարձը՝ նվազել”: “Բուհը որպես կազամակերպություն, կանգնած է ֆինանսական կոլապսի առջև՝ այսինքն՝ բանկռոտի առաջ, սակայն վիրավորականը այն է , որ դա կատարվում է բարեփոխումների շղարշի ներքո: Դրա հետևանքով կրճատվում են դոցենտների և պրոֆեսորների […]

ԵՄ պաշտոնյաները դժգոհ են Ադրբեջանի ընտրություններից

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլենքննադատել են Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները:  Ըստ  contact.az-ի` նրանք ասել են, որ իրենք ուշադրություն են դարձրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի առաքելության նախնական զեկույցին։  “Ընտրություններին մեծ ակտիվությունը վկայում է Ադրբեջանի ժողովրդի՝ ժողովրդավարացման գործընթացին նվիրվածության մասին։ Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը վկայում […]

Խոշոր պայթյուն ՛՛Հայրենիք՛՛ կինոթատրոնի հարևանությամբ. կա վիրավոր /ֆոտո/

Քիչ առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ՛՛Հայրենիք՛՛ կինոթատրոնի հետնամասում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը պատկանող Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջին պատկանող խաղահրապարակում, ուժեղ պայթյուն է որոտացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր, ում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների […]

Առանց տեղումների եղանակ

Հոկտեմբերի 11-ին հանրապետության տարածքում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ, մառախուղ, լեռներում գիշերը հնարավոր է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կբարձրանա ևս 1-3 աստիճանով: 

Ոստիկանությունը կոչ է անում

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. ՛՛Հարգելի համաքաղաքացինե՛ր: Հոկտեմբերի 11-12-ը մեր ավանդական ու սիրելի մայրաքաղաքային հանդիսության՝ ՛՛Էրեբունի-Երևան՛՛ տոնակատարության օրերն են, տոն, որին մասնակցելու են հազարավոր երևանցիներ, հյուրեր, զբոսաշրջիկներ: Հրապարակային հանդեսներն ու միջոցառումներն ընդգրկուն ու բազմամարդ կլինեն, ինչը նշանակում է մարդկանց մեծ կուտակումներ Երևանի տարբեր հատվածներում: Անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար քաղաքացիներին կոչ ենք […]

Մայրաքաղաք ժամանած պաշտոնական պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդ

՛՛Էրեբունի-Երևան-2795՛՛ տոնակատարություններին և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած 17 երկրների 31 պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդիհուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառումներ կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի