01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանի եւ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի

Այսօր Ազգային  անվտանգության խորհրդի քարտուղար  Արթուր Բաղդասարյանն ընդունել է հոկտեմբերի 21-23-ը պաշտոնակամ այցով Հայաստանի  Հանրապետություն ժամանած ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի  Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհակալություն հայտնելով  ջերմ ընդունելության համար` Յուրի Ֆեդոտովը նշեց, որ իր գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի նպատակն է  ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և ՀՀ պետական պատկան մարմինների միջև համագործակցության ուղիների նախանշումն ու զարգացումը: Նա նաև նշեց, որ ոչ մի երկիր միայնակ չի կարող պայքարել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Այն ավելի համակարգված և արդյունավետ կարող է լինել, եթե կա համագործակցություն և կոնկրետ միջոցառումների ցանկ:

ԱԱԽ Քարտուղարը նախ կարևորեց Յուրի Ֆեդոտովի այցը և իր պատրաստակամությունը հայտնեց զարգացնելու և խորացնելու սկիզբ առնող համագործակցությունը: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն արդյունավետորեն պայքարում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, որի արդյունքում այսօր Հայաստանում թմրանյութերի օգտագործման և տարածման ցուցանիշները բավականին ցածր են:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ իր գլխավորությամբ գործում է Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, իսկ ՀԱՊԿ շրջանակներում ամեն տարի իրականացվում է <<Կանալ>> հակաթմրանյութային գործողությունը, իսկ ԱԱԽ աշխատակազմը մշակել է Թմրամոլության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որը շուտով կհաստատվի Անվտանգության խորհրդի նիստում:

Արթուր Բաղդասարյանի խոսքով այս և բազմաթիվ այլ ձեռնարկվող միջոցառումներ թույլ են տալիս, որ Հայաստանում այդ չարիքի դեմ իրականացվի արդյունավետ պայքար:

Արթուր Բաղդասարյանն ու Յուրի  Ֆեդոտովը պայմանավորվեցին առաջիկայում Հայաստանի և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ