15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իսպանացիներն ամենից քիչ կրթվածն են

Կրթական հաջողությունների միջազգային ծրագրի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 23 զարգացած երկրներից ամենից քիչ կրթվածը իսպանացիներնն են: Նրանց գիտելիքները հատկապես քիչ են մաթեմատիկայի ոլորտում, գրում է The Local-ը: Սոց հարցումներին մասնակցել են 16-65 տարեկան 166 հազար մարդ տարբեր երկրներից: Ամենից կրթվածն են եղել ֆինլանդիայի, Հոլանդիայի, Ճապոնիայի բնակիչները:

Փաստաբաններն ընդդեմ Հրայր Թովմասյանի

”Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի և ”Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծերում նախատեսվում են այնպիսի փոփոխություններ, որոնք Փաստաբանների պալատի անդամների սրտով չեն` մեղմ ասած: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ փոփոխությամբ` նախատեսվում է ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված […]

Գագիկ Հարությունյանին՝ Աբովյանի պատվավոր քաղաքացի /վիդեո/

Հոկտեմբերի 8-ին Աբովյան քաղաքում նշվեց քաղաքի հիմնադրման 50 ամյակը: Այդ կապակցությամբ, ինչպես հայտարարվեց մարզադաշտում՝ աբովյանցիների ցանկությամբ քաղաքի պատվավոր անդամի կոչում շնորհվեց ՀՀ Սահամանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Նշենք, որ նա ծնվել է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում:  Դիտեք տեսանյութը: 

Ադրբեջանում կհաղթի Իլհամ Ալիևը. Տիգրան Քոչարյան

 Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը այսօր դիտարկումներ արեց Ադրբեջանում տեղի ունեցող ընտրական պրոցեսների մասին: Նա նշեց, որ այսօր անցկացվող ընտրության արդյունքները կանխատեսելի են.”Բոլորիս համար արդեն պարզ է,որ շատ բարձր տոկոսներով ընտրություններում հաղթող է լինելու՝ Իլհամ Ալիևը, երկրորդ տեղը կզբաղեցնի ընդդիմության առաջնորդը՝ Ջամիլ Հասանլին 7-ից 10 տոկոս ձայներով”: Խոսելով ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլիի կերպարի մասին տեղեկատվական […]

Ալիեւը եւ մոտ մեկ միլիոն մարդ արդեն քվեարկել են Ադրբեջանի ընտրություններում

Տեղական ժամանակով ժամը 10-ի դրությամբ Ադրբեջանի նախագահական ընտրություներում քվեարկել է 937 465 մարդ, այսինքն` ընտրողների 18.22 տոկոսը, տեղեկացրել է Ադրբեջանի ԿԸՀ-ն: Արդեն քվեարկել է նաեւ գործող նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է  АПА-ն: Ներկայիս ընտրությունները Ալիեւի համար երրորդն են: Հաղթելու դեպքում նա երրորդ անգամ անընդմեջ նախագահ կդառնա:

Ադրբեջանում նախագահական ընտրություններ են

Ադրբեջանում այսօր տեղական ժամանակով առավոտյան 08.00-ին մեկնարկել են նախագահական ընտրությունները: Քվեարկությունը կտեւի մինչեւ երեկոյան 19.00` կրկին տեղի ժամանակով, փոխանցում է apa.az-ը:  Նախագահական ընտրություններին մասնակցում է 10 թեկնածու, այդ թվում` գործող նախագահ Իլհամ Ալիեւը:

”Այլևս ազատության մեջ եմ”

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրում է. ”Ես այլեւս ազատության մեջ եմ՝ Ձեր կողքին: Իմ կարճատեւ անազատության մասին առիթ կունենամ հանգամանալից խոսելու: Առայժմ՝ հակիրճ ասեմ, որ դա մեր դատաիրավական համակարգի չկայացվածության, մարդկային ստորության հետեւանք էր: Ինձ մեղադրում էին խարդախության մեջ՝ այն դեպքում, երբ տուժող, ըստ էության, չկար: Էլ չասած այն մասին, որ իմ խափանման միջոցը […]

Կտաքանա

Հոկտեմբերի 9-ին հանրապետության տարածքում կդիտվի պարզ արևշող եղանակ, տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ:  Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ, քամի, լեռներում գիշերը հնարավոր է մերկասառույց, անհրաժեշտ է երթևեկել միայն ձմեռային անվադողերով:  Օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում նբարձրանա 2-4, լեռնային շրջաններում ` մոտ 5 աստիճանով: 

Ազատ է արձակվել 278 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի “Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին” որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 278 դատապարտյալ:   “Նուբարաշեն” ՔԿՀ – 42, “Արթիկ” ՔԿՀ – 31, “Վանաձոր” ՔԿՀ – 11, “Գորիս” ՔԿՀ – 12, “Էրեբունի” ՔԿՀ – 23, […]

”Թոխմախի Մհերը” պարզ մարդկանց հետ է ընկերություն անում /վիդեո/

Էջմիածնի քաղաքի 2698 ամյակին շատ հյուրերի հետ  մասնակցում էին նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, Նաիրա Կարապետյանը եւ այլոք: Սակայն նկատենք, որ միայն Մհեր Սեդրակյանն է կանգնած բեմում  գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեդրակ Սարոյանի կողքին: Henaran.am-ը փորձեց պարզել, թե ինչու է Սեդրակյանը նման պատվի արժանացել: “Չէ, բան չկա, Սեդրակյանը լավ մարդ ա…”,-ասաց գեներալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի