15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ն ունե՞ր ՀԱԿ-ի կարիքը /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսն Արարատի ՏԻՄ ընտրություններում սատարելու է ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուին: Henaran.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ԲՀԿ-ը ուներ ”Կոնգրեսի” սատարման կարիքը: Զոհրաբյանի պատասխանը` տեսանյութում:

Ազգակիցների միջեւ սեռական կապերը խրախուսող աղանդը Հայաստանում /վիդեո/

Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը Henaran.am-ին, որ Հայաստանում գործող “Ընտանիք” աղանդը՝ ինքն է բացահայտել դեռևս 2006 թվականին. ”Նրանք չեն քարոզում ամուսնություն մոտ հարազատների միջև, այլ ինցեստ են քարոզում: Ինցեստն ու իրար մեջ ամուսնությունները դրանք տարբեր բաներ են: Ինցեստը սեռական հարաբերությունն է հարազատների միջև, բայց դա ամուսնություն չէ: Եթե ամեն սեռական հարաբերություն […]

Ո՞վ է ”Ես զզվում եմ Ա. Բաղդասարյանից” Facebook-յան էջի հեղինակը /վիդեո/

”Շատ վատ եմ վերաբերում, դա հիմք է դրել, որ դրան հակառակ էլ ինչ-որ մեկը մտածի` ինչ-որ մեկի մասին կգրի ու կընդունվի հասարակության կողմից:Դա անընդունելի է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում, որ Facebook սոցիալական ցանցում էջ է բացվել ”Ես զզվում եմ Արթուր Բաղդասարյանից” անունով: Նկատենք, […]

ՀՀԿ-ն ԲՀԿ-ին կզիջի՞ Արարատը

Նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Այստեղ ՀՀԿ-ն առաջդրել է Հայկ Հայկյանին: Վերջինիս հիմնական մրցակիցը ԲՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Բարսեղյանն է, ում սատարում է Հայ ազգային կոնգրեսը: Henaran.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյոք մրցակից համարում են այս թեկնածուին, ում այժմ սատարում է 2 քաղաքական ուժ: ”Իհարկե, մրցակից համարում ենք, եթե […]

Ներկա պահին Հայաստանում աշխատելու տարբերակը չի հետաքրքրում. Միշել Տեր-Զաքարյան

newsring.fr-ն անդրարադարձել է Միշել Տեր- Զաքարյանի կողմից Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին խոսակցոթյանը: ՛՛Վերջին մի քանի տարում ինձ հետ կապվում էին Հայաստանից, բայց երկար խոսակցություն չի եղել: Ներկա պահին այդ աշխատանքը ինձ չի հետաքրքրում, որովհետեւ ամեն օր ցանկանում եմ ակտիվ աշխատել, իսկ դա հնարավոր է միայն ակումբում: Հնարավոր է, որ հետագայում գլխավորեմ հավաքականը՛՛,- նշել է տեր-Զաքարյանը: […]

Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի հետ կապված դեռ փաստեր են հավաքվում/վիդեո/

“Թրանսփարեսի ինթերնեյշնլ” հակակոռուպցիոն կենտրոնը բազմաթիվ անգամներ՝  պաշտոնատար անձանց վերաբերվող նյութերով, դիմել է էթիկայի հանձնաժողովին:  Սակայն երբևէ տեսանելի արդյունքներ չեն գրանցվել: Այս առնչությամբ  Henaran.am-ի թղթակիցը զրուցեց  “Թրանսփարեսի ինթերնեյշնլ” հակակոռուպցիոն գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ: “Խնդիրը նրանում է նաև, որ մեր բարձրացրած խնդիրը հասարակությանը հետաքրքրի, բազմաթիվ դեպքերում դա արդեն արդյունք տվել է, օրինակ Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի հետ […]

Կանխատեսումներ Վրաստանի նախագահական ընտրություններին ընդհառաջ/վիդեո/

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը այսօր կանխատեսում արեց  հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին: “Սահակաշվիլիի քաղաքական դարը վերջնականապես կավարտվի, թե իր կուսակցությունը ընդդիմադիր դաշտում կշարունակի ինչ-որ մի ձևով մնալ և դրանով ազդել Վրաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա, բայց ամենագլխավոր արդյունքը որ կլինի այդ ընտրություններում դա այն է, որ ավարտվում է Սահակաշվիլիի այդ բացասական շրջանը”,-նշեց քաղաքագետը: […]

ՀԱԿԿ-ը կմասնակցի՞ ՀՀՇ-ի համագումարին

Վաղը ժամը 12:00-ին կկայանա վերակազմավորվող ՀՀՇ-ի համագումարը: Այս մասին Henaran.am-ին հայտնեց կուսակցության հիմնադիր անդամներից Արարատ Զուրաբյանը: Հարցին, թե որ ուժերն են հրավիրված, Զուրաբյանը պատասխանեց. ”Ոչ իշխանական”: Հետաքրքրվեցինք, թե ՀԱԿԿ-ը մտնում է դրանց մեջ, ինչին Զուրաբյանն արձագանքեց. ”Հայ ազգային կոնգրեսը չգիտեմ վերջնական, բայց ազատ է, մենք բոլորին հրավիրել ենք”: 

Կոստանյանը շարունակում է

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Էդուարդ Անդրիկյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հմայակ Զաքոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:   ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական […]

Ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի թաղամասի Բ1 զանգվածի, բացի Անդրանիկի 52-62 զույգ համարներից, Րաֆֆու 37-61, 69, 73-103 կենտ համարներից, Բաբաջանյան 1, 1/1,1/2, 3, 5, 7, 9, 15, 19 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի