10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ ԳՄ նիստում երեք հարց է քննարկվել /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը, որից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվել է երեք հարց՝ պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման խնդիրը, պետական բյուջեի  նախագիծը և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը:

Է. Շարմազանովը խոսելով Մաքսային միությանն անդամակցության մասին՝ ասաց, որ Մինսկի հանդիպումից հետո Մաքսային միության անդամ երկրների նախագահները կողմ են արտահայտվել Հայաստանի միանալուն: 

Ինչ վերաբերում է բյուջեի նախագծին, ապա ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ այս բյուջեն երազանքների բյուջե չէ, սակայն այն սոցիալական է. ՛՛Այս բյուջեով բարձրացնում ենք աշխատավարձերը, կենսաթոշակները: Այս բյուջեն իր կառուցվածքով լիարժեք կարելի է համարել սոցիալական՛՛,-նշեց նա:

Է. Շարմազանովը հայտնեց, որ կադրային որևէ հարց չի քննարկվել նիստում: 

Իսկ թե արդյոք պաշտոնյաները կհրաժարվեն իրենց աշխատավարձերից և այլ մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ