21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սուրենյանցին վիրավորել ե՞ն

Քաղաքաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով վերջին շրջանում ակտիվորեն պաշտպանում է “Փակ շուկա ” սուպերմարկետի սեփականատիրոջ` Սամվել Ալեքսանյանի շահերը ֆեյսբուքում այսօր այսպիսի գրառում է արել.

“Բարիկադներից եկող դեղին թույնը

Այսօր, հետկեսօրին, ընկերոջս հետ զբոսնում էի Մաշտոցի պուրակում։ Այդ վայրում ամեն օր հավաքվում են նաև դեղին գլխարկներով փոքրաթիվ մարդիկ, ովքեր բողոքում են Փակ շուկայի վերակառուցման դեմ։
Երբ անցնում էինք էդ ագրեսիվ մարդկանց կողքով, մեր հասցեին սկսեցին վիրավորական արտահայտություններ տեղալ։

Ու դրանց հեղինակները մարդիկ են, ովքեր իրենց մտավորական են կոչում… Ու վիրավորում են միայն այն պատճառով, որ ես ու ընկերս Փակ շուկայի վերակառուցման կողմնակից ենք։ Վիրավորանքները թողեցինք անպատասխան, որովհետև էությամբ միշտ մերժել եմ բարիկադային, խրամատային մտածողությունը։
Վիրավորողները, թերևս, հենց էդ մտածողության կրող են, հասարակությունը “մերոնց”–”ձերոնց’ բաժանողներ, ովքեր հաջողում են՝ ոչ թե աշխատատեղ կամ բարիք, արժեք ստեղծելով, այլ՝ հասարակությանը թշնամական բանակների բաժանելով։

Պատահական չէ, որ նրանք ընդդիմանում են շուկայի վերակառուցմանը, որովհետև միայն կիսաավերակ շուկան՝ իր գարշահոտությամբ և առնետներով, կարող է նմանվել նրանց հոգեհարազատ բարիկադին, որն ապահովում է էս մարդկանց տեղը քաղաքական դաշտում, նրանց ֆինանսական բարեկեցությունը…”

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ