Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Վարչապետն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Վարչապետն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Արթուր Թովմասյանը գրում է. Մեկդ սրանց հուշեք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բանակցային սեղանի շուրջ նստելուց և խաղաղության պայմանագրի կետերը նայելուց առաջ կարդան Ռուբեն Սաֆրաստյանի «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գիրքը և դրանց պատմությունը, և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի թեզերը: Մեջբերումներ այդ գրքից. ️.. «Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապես և նյութականապես […]
Ադրբեջանի զինվորական հոսպիտալում վատ են վերաբերվել հայ գերիներին, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել, խոսքը վիրահատությունների, վերքերի մշակման մասին է», – նշեց նա: ՄԻՊ-ի խոսքով՝ հայ գերիներին հոգեբանական ճնշումների են ենթարկել: «Բոլոր այս դեպքերը կարտացոլվեն ՄԻՊ-ի փակ զեկույցում՝ առանց անունների, որովհետև մենք չենք ուզում […]
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Նիկոլը համաձայն է միջանցք տալ իր հովանավոր թուրքերին: Այդքան տարածքներ դավադրաբար հանձնելուց հետո միջանցքն ինչո՞ւ չպետք է տա: Պրոբլեմը ՀՀ Սահմանադրության ու «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջներն են: Ադրբեջան-Նախիջևան միջանցքի հարցն առաջ է բերում ՀՀ տարածքների փոփոխություն` հետևաբար պետք է […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում լրագրողների հետ զրույցում նշել է, թե որ դեպքում կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները և կբացվի սահմանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet պարբերականը։ «Մենք միայն ասում ենք՝ Ադրբեջանի հետ խաղաղությանն առնչվող պայմանագիրը ստորագրեք, հենց այդ պահից մեզ հետ կապված որևէ անհարթություն չի լինի, սահմանները կբացվեն»,-ասել է նա։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ անդրադարձել է Պրահյան արդյունքներին։ Նա մասնավորապես գրել է․ «1. Քառակողմ հայտարարությամբ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատումը փուչիկ է։ Ալմաթայի համաձայնագիրը նման հիմք չի հանդիսանում, իսկ ՄԱԿ-ի կանոնադրությամբ դա արդեն արվել էր ՄԱԿ մտնելիս, ինչը չի խանգարել Ադրբեջանին հարձակվել եւ գրավել Հայաստանի սուվերեն տարածքները։ 2. ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում […]
Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Աշխատակիցներն ասում են, որ տեսչական մարմնից եկել, կնքել են տաղավարները և իրենց թույլ չեն տալիս աշխատել։ «Մեզ ասել են, որ անժամկետ փակ է տոնավաճառը, էսքան մարդկանց ապրուստի միջոցը դա է, փակել, ասել են՝ գնացեք, տեսեք՝ ինչ եք անում։ Թող ասեին, ժամանակ տային, տեսնեինք՝ ինչ ենք […]
Էն ամենը, ինչը պիտի իմանալ քաղաքակիրթ ու առաջավոր մարդկության մասին… Եթե աշխարհի որևէ կետում, որևէ մեկը ինքնապաշտպանության նպատակով մի շուն սպաներ (էլ չեմ ասում իր դիվային հաճույքի համար խոշտանգեր էդ շանը) վերոնշյալ քաղաքակիրթ ու առաջավոր աշխարհը էն երկրից, ում քաղաքացին արել էր էդ արարքը, անմիջապես կպահանջեր տվյալ եղծարարին ու միջազգային հազար դատարանով կդատեր` ընդհուպ […]
Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել՝ հայտարարելով. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»: Իրականությունը, սակայն, այն է, որ դեռեւս 2007-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին […]
























