22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չավուշօղլուն Հայաստանին «խորհուրդ» է տվել խելացի գործել

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած «Թուրքիայի նախաձեռնողական և մարդասիրական արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսին ելույթի ժամանակ հերթական անգամ անդրադարձել ՀՀ-ի հետ տարվող գործընթացներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս համատեքստում նա նախ խոսել է Կովկասով անցնելիք Միջին միջանցքի մասին՝ Հայաստանին խորհուրդ տալով խելացի գործել և նույնպես օգտվել այդ ուղիներից: Դրանից հետո Չավուշօղլուն անմիջապես անցում է կատարել Թուրքիայի ու Ադրբեջանի՝ «Հայաստանին խաղաղության ձեռք մեկնելու» թեզին՝ հերթական անգամ իրար կապելով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացները:

«…Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության ձեռք մեկնեցին, Ադրբեջանը համապարփակ խաղաղության պայմանագրի առաջարկով հանդես եկավ, բանակցությունները պետք է կենտրոնացված լինեն արդյունքի վրա։

Մենք էլ կարգավորման գործընթաց ունենք (ՀՀ-ի հետ), սակայն բավականին բնական է այն, որ դա, անշուշտ, տանում ենք ջանք Ադրբեջանի հետ համակարգմամբ, ծայրաստիճան բնական է նաև այն, որ այդ երկու գործընթացներն էլ միմյանց աջակցում են, կամ ազդում միմյանց վրա, որևէ մեկն էլ թող դա անընդունելի չհամարի»,- ասել է Չավուշօղլուն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ