23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բեմադրիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ. «Արմեն Մազմանյանը մեծ ներդրում ունեցավ հայ թատերարվեստի զարգացման գործում` իր նորարարական մոտեցումներով: Հմուտ կազմակերպչի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին «Գոյ» […]

Այդ համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված.ՊՆ

՛՛Տարեց տարի կբարելավենք այս համակարգը և ամեն ինչ կանենք, որ արդարությունը բարձունքում գտնվի, ինչպես նաև ծնողների մոտ վստահությունը բանակի նկատմամբ ավելի բարձրանա՛՛,-այսօր Հանրապետական հավաքակայան կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը՝ գնահատելով զորակոչի նոր կարգը, որ իրականացվում է վիճակահանությամբ: Նախարարն ընդգծեց, որ իրենց բոլորի համար հավասար վերաբերմունքը յուրաքանչյուր զորակոչիկի նկատմամբ պարտադիր է: Նա […]

Կտրամադրվի անվճար իրավական օժանդակություն

ՀՀ կառավարությունը սահմանել է`             -հոգեբուժական կազմակերպությունում բուժվող անձին իրավական օժանդակություն տրամադրելու կարգը,             -Հայաստանում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու որոշման փոփոխություններն ու լրացումները, որոնց նպատակն է այդ տեսակներով մատուցված ծառայությունների պարզեցումը,             -միջազգային առողջապահական կանոնների հարցերի ազգային համակարգող մարմնի գործառույթների լրացումները համընդհանուր լաբորատոր ցանցի տեսակետից, ինչը կնպաստի այդ կանոնների կիրառման, վարակիչ […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Խեչոյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան մասին: Կյանքից անժամանակ հեռացավ արդի հայ արձակի ամենավառ անհատականություններից մեկը:  Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, […]

Զույգը նորածին աղջկան Օլիմպիադա է անվանել

Սոչիում Ամանորի գիշերը ծնված իրենց դստերը զույգն անվանել է Օլիմպիադա` 2014-ի փետրվարին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի պատվին, գրում է Ինտերֆաքսը: Ինչպես պարզել է կայքը` նման անունով Ռուսաստանում առաջին անգամ են իրենց երեխային կնքում: 

Շանթ Հարությունյանին տեղափոխել են հիվանդանոց

”Ցեղակրոն՛՛ կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ ՔԿՀ վարչության լրատվության բաժնից: ՛՛Շանթ Հարությունյանի առողջական վիճակը բավարար է, ուղղակի հաշվի առնելով, որ նա դեկտեմբերի 24-ից գտնվում է հացադուլի մեջ, նրան այսօր ժամը 15-ին տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության և լինի բժիշկների հսկողության տակ՛՛,-ասացին լրատվության բաժնից: […]

Սկանդալ Ամերիկայում. Պենտագոնի նախկին ղեկավարը զինվորական գաղտնիքներ է բացահայտել

ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր գիրքը, որտեղ նա պատմել է Օբամայի բարդ հարաբերությունների մասին իր արտասահմանցի կոլեգաների  եւ սեփական նախարարների հետ: Նախկին նախարարը ներկայացրել է ռազմական այն սխալները, որոնք թույլ է տվել ԱՄՆ-ը: Գրքի շնորհանդեսը թեւ նախատեսվում էր այս տարվա փետրվարի 14-ին, սակայն որոշ օրինակներ արդեն հայտնվել են վաճառքում: […]

“Հայաստան” տոնավաճառը` միջազգային փառատոնի պատվավոր երրորդ մրցանակակիր

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների շրջանակում դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 8-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված <<Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ>> խորագրով միջազգային փառատոնին մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը: Մոսկվայի տարբեր հատվածներում բացված ամանորյա շուրջ 34 տոնավաճառների շարքում <<Հայաստան>> տոնավաճառը մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին ներկայացել է իր առանձնահատկությամբ ու ինքնատիպ: Ի դեպ, […]

Նախարարի առանձնացրած 3 գերակա ուղղությունները

2014 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր ոլորտում երեկ գերակա ուղղություններ է առանձնացրել: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը ներկայացրեց այս ուղղություններւ: ՛՛Երեք գերակա ուղղություններ են նախատեսված սոցիալական պաշտպանության ոլորտում: Առաջինը՝ զբաղվածության նոր մոդելի ներդրումն է՛՛,-ասաց նա: Վերջինս հիշեցրեց, որ անցյալ տարի ԱԺ-ում ընդունվեց զբաղվածության մասին նոր օրենքը և […]

15 մեքենա իրար է բախվել

Վրաստանում` Թբիլիսի-Սենակի ավտոմայրուղում, այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել` իրար է բախվել 15 ավտոմեքենա, գրում է ИТАР-ТАСС-ը։ Նախնական տեղեկություններով` վթարը տեղի է ունեցել ուժեղ մառախուղի եւ մերկասառույցի պատճառով։ Վթարի հետեւանքով 2 հոգի լուրջ վնասվածքներ է ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի