18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արծվիկ Մինասյանի ակնարկը Արմեն Մովսիսյանին

”Չմոռանանք, որ Որոտանը 405 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-երի համակարգ է, որը գրեթե կես ատոմակայան է, այսինքն՝ պետական հսկայան այդ սեփականությունը օտարելու, մասնավորեցնելու համար պետք է հստակ նպատակ լինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` խոսելով Որոտան ՀԷԿ-ի վաճառաքի մասին:

Մինասյանի խոսքով` կարևոր չէ, թե ով է  գնորդը, այլ այն, որ կառավարությունը հերթական անգամ հակասահմանադրական քայլ է կատարել: ”Ես շատ հարցեր ունեմ Կառավարությունը և այդ թեմայով մի քանի անգամ արդեն հնչեցվել են հարցեր, որոնց տրված պատասխաններին այսօր արդեն փաստերը հերքում են։ Մեկ անգամ հարց տվեցի՝ առանց սեփականաշնորհման ցանկում ընդգրկելու ո՞վ է իրավունք վերապահել վաճառել։ Պատասխան հնչեց, որ վաճառքի մասին խոսք չկա, ընդամենը բանակցություններ են”,-պատմեց Մինասյանը` հիշեցնելով, որ մեկ անգամ էլ հարցրել է,  թե ինչու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում վաճառքի մասին համաձայանության հարցը։ ”Սահմանդրության համաձայն՝ Կառավարությունն իրավունք ունի կառավարել պետական սեփականությունը և ոչ թե տնօրինել”,-նկատեց պատգամավորը։ Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ տնօրինման բացառիկ իրավունքը վերապահված է օրենսդիր մարմինին, և քանի դեռ նման համաձայանագրերը չեն գալիս ԱԺ, չեն կարող օրինական ուժ ստանալ:

ՀՅԴ պատգամավորը հիշեցրեց, որ նման քայլերի համար մարդիկ ենթարկվում են քրեական պատասխանատվության: ”Դրա համար կա համապատասխան քրեական պատասխանատվություն, անարդյունավետ գործարքի, եթե այդպիսին գնահատվի”:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության, ”Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր” փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան ”Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ” եւ ”Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի” ընկերությունների միջեւ ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ”Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ” եւ ”Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի” ընկերությունների անունից՝ ”Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ” ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, ”Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր” ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ