18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետը նոր անձնագիր ստացավ

ՀՀ վարչապետը ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում իրականացված բարեփոխումները համարում է պետության լրջագույն ձեռքբերումներից մեկը: Հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելեց ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն՝ծանոթանալու ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքներին:

Տիգրան Սարգսյանն այցելել է մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության պետռեգիստրի, վիզաների, անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման բաժիններ, զրուցել աշխատակիցների և վարչություն այցելած քաղաքացիներ հետ, ովքեր իրենց գոհունակություն են հայտնել մատուցվող ծառայությունների որակից:

Վարչապետն անձամբ է օգտվել մատուցվող ծառայություններից և, անցնելով բոլոր ընթացակարգերը` ստացել կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ: 

Ոլորտի պատասխանատուները վարչապետին զեկուցել են այս բնագավառում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Նշվել է, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում էապես բարձրացել է  քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի են հասցվել կոռուպցիոն ռիսկերը և փաստաթղթերի ձևակերպման համար ծախսվող ժամանակը:

Գնահատելով վարչությունում իրականացված աշխատանքները՝ Տիգրան Սարգսյանը նշել է. “Ինձ համար չափազանց կարևոր էր տեսնել, թե ինչպես են սպասարկում սովորական քաղաքացուն: Այդ առումով, կարող ենք արձանագրել, որ վերջին հինգ տարիների ընթացքում սա մեր պետության լրջագույն ձեռքբերումներից մեկն է: Եվ ոլորտում ներդրած այս ստանդարտը պետք է տարածենք նաև այլ բնագավառներում, որտեղ պետությունը շփվում է քաղաքացու հետ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ