21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ֆոնդեր ընտրելու պարտադրանքի ճնշումներ կան մարդկանց վրա. Դեմ եմ նախաձեռնություն

Այսօր “Մեդիա Կենտրոնում” կազմակերպված քննարկմանը  Դեմ եմ նախաձեռնության անդամները խոսեցին պետաշխատողների կենսաթոշակային ֆոնդեր պարտադրելու մասին.

“ՍԴ-ի որոշման արդյունքում, որով վիճարկում են կեսաթոշակային կուտակային օրենքի ութ հոդված, ստացվել է մի իրավիճակ, որտեղ վեճի առարկան տեղափոխվել է գործատու -աշխատող հարթություն”,-նկատեց նախաձեռնության անդամ, քաղաքագետ  Դավիթ Մանուկյանը:

Մեկնաբանելով իրավիճակը Մանուկյանը նշեց, որ  վճարում կատարելու նորմը կասեցված չէ, կասեցված է վճարումը չկատարելու համար պատժի նորմը: Քաղաքագետը  Ֆինանսների նախարարին հիշեցնում է, որ հունվարի 16-ի դրությամբ ընդամենը  1309 մարդ է ընտրել ֆոնդ:

“Ֆոնդեր ընտրելու պարտադրանքի ճնշումներ կան մարդկանց վրա, և մենք տեղեկություններ ենք ստանում այս մասին: Ճնշումներ կան դպրոցների և մանկապարտեզների աշխատողների վրա, որտեղ աշխատողներին ուղղակի ստիպում են ընտրել ֆոնդ, չնայած նրան, որ եթե անձի կողմից  ֆոնդ չընտրվի, ֆոնդն ավտոմատ է ընտրվելու: Ուզում ենք խորհուրդ տալ ֆեոդալական համակարգի սիրահար մեր իշխանություններին՝ հիշել, որ դրսում 21-րդ դարն է”,-հավելեց Դավիթ Մանուկյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ