18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյաը ներկա է գտնվել “Հայաթ Փլեյս Երեւան” հյուրանոցի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող «Հայաթ Փլեյս» հյուրանոցային ցանցին պատկանող “Հայաթ Փլեյս Երևան” հյուրանոցի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: Մայրաքաղաքում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ, կառուցված “Հայաթ Փլեյս Երևան” հյուրանոցի շինարարական աշխատանքները […]

Ուկրաինայում բողոքների պատճառներ այլեւս չեն լինի. վարչապետ

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ այլեւս բողոքների ակցիաներ Ուկրաինայում չեն լինի, քանի որ դրա համար պատճառներ չեն լինի, գրում է РИА «Новости»-ն: “Այն, ինչ դարձել է ցույցերի պատճառ փողոցներում, այլեւս չկա”,- հայտարարել է Ազարովը: Նա ասել է, որ երկրի գործադիր իշխանությունը հրաշալի է աշխատում:

՛՛Վիկիլիքսը՛՛ բացահայտում է Միացյալ Նահանգների գաղտնի զեկույցն ամերիկահայերի վերաբերյալ

Միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե Ամերիկայի հայկական համայնքն ինչպես է դիտարկվում օտարների կողմից: Այդ պատկերն ավելի գրավիչ է դառնում, երբ գնահատականը տրվում է ամերիկացի դիվանագետի կողմից մի ներքին զեկույցում:  ՛՛Վիկիլիքսը՛՛ մեծ թվով ամերիկյան կառավարական գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, այդ թվում`  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հեռագրերն ուղղված Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին: Այդ զեկուցագրերից մեկը, 2009 թվականի նոյեմբերի 17-ի թվագրությամբ, դեսպան […]

Նոր բնակարանի բանալիներ Տարոն Մարգարյանից

Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին է հանձնել նոր բնակարանի բանալիները: Հաշվի առնելով ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումն ու բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաև Երևանի ավագանու որոշումը՝ համայնքի սեփականություն հանդիսացող Սիսակյան փողոցի 22 […]

Քաղաքապետն IQ-ի թեստ է անցել

Լոնդոնի քաղաքապետը ռոդիոյի ուղիղ եթերում IQ-ի թեստ է անցել: Նա փորձել է պատասխանել երկու հարցի, իսկ երրորդին հրաժարվել է պատասխանել, տեղեկացնում է The Guardian-ը: Բորիս Ջոնսոնը չի կարողացել պատասխանել երկու հասարակ հարցի, իսկ այն հարցին, թե եթե երեք խնձերից ինքը երկուսը վերցնի, քանիսը կմնա, նա խատասխանել է. “Քեզ բավական խնձորներ կմնան, բարեկամս”: Հարկ է նշել, […]

Նաղդալյանն անջատեց Փաշինյանի ու Փոստանջյանի խոսափողները. ՛՛թեժ՛՛ քվեարկություն /վիդեո/

Այսօր Ազգային ժողովը քվեարկեց Կենսաթոշակների մաիսն ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Նախապես ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. ՛՛Վերապահում ունենք ներկայացված փոփոխության վերաբերյալ, արդարության սկզբունքը որոշակի խախտված է, որ տասը տարվա ստաժ ունեցողի գործակիցն ավելին պետք է լինի, քան ասենք երեսուն տարվա ստաժ ունեցողը:  Չցանկանալով վտանգել նախագծի ընդունումը, որ գոնե նրանք […]

Արյուն է թափելու … սպառնում է ներքնաշորը նետել նախագահականի վրա /լրացված/ վիդեո/

Ազատության հրապարակից ազատամարտի մի խումբ վետերաններ, ազատամարտիկների կանայք, մայրեր բողոքի երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր` իշխանափոխության պահանջով: Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ այսպիսի Հայաստան իր երեխաների համար չէր պատկերացնում: “Մի անգամ արյուն թափել ենք, էլի ենք թափելու: Պայքարելու ենք մինչեւ վերջ: Նախագահը պարտավոր է ընդունել մեզ եւ պատասխանել մեր հարցերին”: Երբ […]

՛՛Հայոց գլխավոր արծվի՛՛ հայտարարությունը /ֆոտո/

 “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգեւատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:  “Հայոց […]

Կարմիր վարդեր Արփինե Հովհաննիսյանին /վիդեո/

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Քանի որ ԱԺ նախագահը Հնդկաստան է մեկնել, նիստը վարող Հերմինե Նաղդալյանը շնորհավորեց երիտասարդ պատգամավորին՝ ցանկանալով ամենալավը:  Պատգամավորները ծափահարեցին Հովհաննիսյանին և կարմիր վարդեր նվիրեցին:

Նախագահը ստորագրել է “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը եւ մի շարք այլ օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, “ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի