19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մարտին ընտրություններ են

Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավտոմատացված համակարգի միջոցով` էլեկտրոնային վիճակահանությամբ, իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում 2014 թվականի մարտի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 25-ական,

“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն (ԲՀԿ)` 18-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 4-ական,

“Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցություն (ՀՅԴ)` 3-ական,

“Օրինաց Երկիր” կուսակցություն (ՕԵԿ)` 3-ական,

“Ժառանգություն” կուսակցություն (ԺԿ)` 3-ական:

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով “Իրավական ակտերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի “ա” ենթակետը, ուժը կորցրած է ճանաչել հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի “Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում Հայաuտանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաuտատելու մասին”  որոշումը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ