12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վառել է նախկին կնոջը

Հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել: Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղում […]

Ամերիկուհիները սպանել են երեխաներին` նրանց մեջից “չարքին” քշելու համար

ԱՄՆ-ում երկու կանայք սպանել են մեկ տարեկան տղա եւ երկու տարեկան աղջիկ երեխաների` փորձելով նրանց մեջից “քշել չարքին”,- տեղեկացնում է РИА Новости-ն: Երեխաների մայրը նույնպես մասնակցել է այս ոճրագործությանը: Երեխաների մարմինները գտել են ոստիկանները` դանակի բազմաթիվ հարվածներով: Տանը 5 եւ 8 տարեկան երեխաներ էլ են եղել, ովքեր նույնպես վիրավոր են եղել: Երեխաներին տեղափոխել են հիվանդանոց: […]

Լիլիթ Կարապետյան, Արման Բարդումյան, Օլգա Այվազյան … շոու բիզնեսը կլանե՞ց /վիդեո/

1992 թվականին հիմնադրված “Արձագանք” ստուդիան ճանապարհ հարթեց բազմաթիվ ինքնուս ստեղծագործող երգիչ-երգչուհիների համար: “Այդ տարիներին դատարկություն էր մի տեսակ, ոչինչ չկար, ոնց որ ասենք երկիրը անկախացել էր և անկախացումը այնպիսի տպավորություն էր ստեղծել, ոնց որ ոչ մի բան չկա, ժառանգ էլ չկա ու չես հասկանում թե ինչու է ընտենց ստացվել…. ծնվեց “Արձագանք”-ը”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց […]

“Դ!եմ եմ” նախաձեռնությունը դիմել է Բարձր դատարանին

“Դ!եմ եմ” նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. “Բարձր դատարան, Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունվարի 18-ին Երեւանում հրավիրված “Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի” հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն եւ լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական Դատարանին: Հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանում քննվող “Կուտակային […]

Ցնցակաթված Նաիրա Զոհրաբյանից

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսնակ Արթուր Միսակյանը ցնցակաթված է ստացել  Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքերից:  ՞“Ես հասկանում եմ, որ 4 քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդների միացյալ հանրահավաքը ցնցակաթվածի մեջ է գցել իշխանությանը եւ նրանց սպասարկող տարբեր կալիբրի պուճուրիկ գործիչների…”: Այս խոսքերի հեղինակը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն […]

Սաուդյան Արաբիան դեմ է Իրանի` “Ժնեւ 2”-ին մասնակցելուն

Սաուդյան Արաբիան դեմ է արտահայտվել Իրանի մասնակցությանը Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված “Ժնեւ 2” համաժողովում: Պատճառն այն է, որ Իրանը հրապարակավ կողմ չի եղել Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելուն: Հիշեցնենք, որ համաժողովը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը:

Արամ Mp3-ն Եվրատեսիլում ելույթ է ունենալու մայիսի 6-ին

“Եվրատեսիլ 2014” մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: Մասնակից երկրների հեռուստադիտողների եւ պրոֆեսիանոլ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում Եվրատեսիլի “Մեծ հնգյակ”  […]

Բնական գազի հետ օդի խառնումը` պայթունավտանգ

 “ՀայՌուսգազարդ”-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ հանրության մեծ մասը անակնկալի է եկել այս ամիս գազի վարձավճարի ամսեկան չափը ճշտելուց հետո: “Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ բնակչության կողմից գազի սպառումը զգալիորեն ավելացել է և դա պայմանավորվում է եղանակային պայմաններով: Բոլորս էլ գիտենք, որ դեկտեմբերը` բավականին ցուրտ էր: Եթե 2012 թվականին […]

Մայդանում հեռուստալրագրողուհի է վիրավորվել

Ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի լրատվական բաժնի լրագրող Նատալյա Պիսնյան ոտքից վիրավորվել է Կիեւի կենտրոնում, որտեղ շարունակվում են ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումները, գրում է РИА Новости-ն: Հարկ է նշել, որ երեկվանից շարունակվող բախումների արդյունքում 100 ոստիկան է վիրավորվել, որոնցից 61-ը հոսպիտալացվել է: Ավելի վաղ նշվել էր նաեւ, որ այլ լրագրողներ եւս վնասվածքներ են ստացել` Известия թերթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի